«Հետևելով աստղերի բարենպաստ դասավորությանը՝ որոշել է իրեն հռչակել երջանիկ իմպերատոր»․ Արեգ Սավգուլյան

Պատմաբան Արեգ Սավգուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Հանրապետություն» կուսակցության բացառիկ և բազմաչարչար, միանձնյա և անփոխարինելի, հավերժ առաջնորդ Արամ Զավենիչը հասել է իր փառքի գագաթնակետին և, հետևելով աստղերի բարենպաստ դասավորությանը, ինքը ևս որոշեց դիրքավորվել և ինքն իրեն հռչակեց ֆելիքս (երջանիկ) իմպերատոր, վարչապետի թեկնածու՝ առանց մեծամտության և կուսակցության ձևական որոշումների, որովհետև անձ-կուսակցություններում երկրորդը չկա, և Զավնիչը դրա համար էլ որոշեց գնալ ժողովրդի հետ աստվածային (իրականում անմիտ) անկեղծության ճանապարհով։
Իսկ ինչո՞ւ 25 տարում իր կուսակցության մեջ 2-րդ լիդերը չի ծնվել՝ պետք է դիմել «սեռական ռեֆորմների համաշխարհային լիգայի» սերնդափոխության բաժին, միգուցե արևմտյան քաղաքական մանկաբարձները կարո՞ղ են որևէ տեղեկանք տրամադրել։
Հ.Գ. «Հանրապետություն» կուսակցության հավանական կարգախոսը գալիք համապետականում կլինի Օստապ Բենդերի «Запад нам поможет» («Արևմուտքը մեզ կօգնի») նշանաբանը «12 աթոռներից»: Ուղղակի աթոռը մեկն է, հավակնորդները՝ շատ»։

Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
6410:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
6709:42
Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
7209:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
7808:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
137Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
150Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
145Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
250Երեկ, 22:01