«5 միլիոն հայ ազգից ֆիդայի է եղել մի քանի հարյուրը, մնացածն զբաղված է եղել առևտրով». Արգիշտի Կիվիրյան
![]() 114 Այսօր, 19:54 Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը լուսանկար է հրապարակել ու գրել. «Դարեր շարունակ Ասիական տարածաշրջանում հայտնի է եղել, որ չինացիները՝ որպես զինվոր, այնքան էլ զինվոր չեն։ Դրանով է պայմանավորված եղել, որ մոնղոլներն այդքան հեշտ գրավել են Չինաստանը ու այդքան երկար իշխել (այլ հարց, որ հաշվի առնելով չինական սպեցիֆիկան, կարճ ժամանակ անց դարձել են չինացի)։ Անգամ նոր ժամանակներն այդքան էլ չփոխեցին չինացիներին, ինչի արդյուքնում Սովետը Դամանյան կղզում ուղղակի վառեց իրենց, 1979 թվին էլ ահռելի Չինաստանը խայտառակ ապտակ կերավ վիետնամցիներից, ովքեր, կարելի է ասել, Ամերիկայի դեմ պատերազմում արնաքամ վիճակում էին։ Հիմա որ նայում ես չինական բանակի զարգացումները, մարդիկ ակնհայտորեն հասկանալով իրենց թույլ տեղը, ապագա պատերազմներում ամենը դրել են դրոնների ու ռոբոտների վրա։ Ակնհայտորեն ապագայում Թայվանը գրոհելու է դրոնների բանակը, որն արհեստական բանականության միջոցով գործելու է կիսաավտոնոմ, եւ որտեղ մարդկային գործոնը հավասարեցված է լինելու նվազագույնի։ Հիմա ասածս ինչի մասին ա։ Որ առեւտրական հայ ազգը, հասկանալով, թե որտեղ են իր թույլ կողմերը, պետք ա անկախությունից ի վեր մտածեր, թե ոնց լռեցներ դա, թեկուզեւ վարձկանների բանակ հավաքելով, ոչ թե ողջ օրը ինքնախաբեությամբ զբաղված երգադարաններ լցներ քաջ ֆիդայու մասին... Աղբյուրը` Արգիշտի Կիվիրյան |

Արարատյան դաշտի հարակից ճանապարհներին խիտ մառախուղ է
2921:06
Վերջին կես տարում Ուկրաինայից հեռացել է առնվազն 500,000 երիտասարդ
12120:38
Ռուսական զորքերը հարձակվել են ուկրաինական ուղևորատար գնացքի վրա
16720:21
«5 միլիոն հայ ազգից ֆիդայի է եղել մի քանի հարյուրը, մնացածն զբաղված է եղել առևտրով». Արգիշտի Կիվիրյան
11019:54
«Ձեռք է բերվել համաձայնություն՝ Ադրբեջանի տարածքով հեղուկ գազի և բիտումի փոխադրման վերաբերյալ»․ Գևորգ Պապոյան
11119:48
«Իրանի մեր հայրենակիցների ներգաղթի համար ենթակառուցվածքներ են պետք»․ Գուրգեն Սիմոնյան
17118:48
«Խաչատրյան գագոն սերժիկի հրամանով տեռորի ենթարկեց ինձ ու ընկերությունս». Վահե Բալբաբյան
18018:30
«Փաշինյանի «հնարած» տերմինի տողատակում «իրական» և «պատմական» Հայաստանների բաժանումն է»․ Հակոբ Բադալյան
14817:54
