Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ տարածքային հարցեր քննարկելու համար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է դեմ առ դեմ հանդիպում ունենալ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ՝ խաղաղության գործընթացում չլուծված հիմնական հարցերը քննարկելու համար: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան «Եվրոպական պրավդա» լրատվականին տված հարցազրույցում:
Արտգործնախարարի խոսքով՝ երկու ամենազգայուն և չլուծված հարցերը մնում են տարածքային հարցերը և Զապորոժիեի ատոմակայանի (ԶԱԷԿ) ապագա վերահսկողությունը: Զելենսկին պատրաստ է քննարկել այս հարցերը ամենաբարձր մակարդակով:
Սիբիհան նաև նշել է, որ չի համարում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ առանձին հանդիպումը՝ «զուգահեռ բանակցային ուղիներ» ստեղծելուց խուսափելու համար: Նա ընդգծել է, որ ստեղծված բանակցային խմբերը, այդ թվում՝ դիվանագետները, արդեն աշխատում են հրադադարի պարամետրերի և հնարավոր հրադադարի ստուգման մեխանիզմների քննարկման ուղղությամբ:
Հունվարի 25-ին Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան «ոչ մի դեպքում» տարածք չի զիջի Ռուսաստանին: Աբու Դաբիում եռակողմ հանդիպումները գնահատելով՝ Ուկրաինայի առաջնորդը նշել է, որ բանակցությունների ընթացքում բարձրացվել են «շատ խնդրահարույց հարցեր»:
Հունվարի 23-ին Աբու Դաբիում սկսվեցին Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև փակ դռների հետևում բանակցություններ: Երկխոսությունը շարունակվեց հունվարի 24-ին: Զելենսկին հայտարարեց, որ ԱՄԷ-ում կողմերը քննարկում են հակամարտության դադարեցման պարամետրերը: Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարեց, որ Ուկրաինայի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո Ռուսաստանը պատրաստ է օգտագործել Միացյալ Նահանգներում մնացած սառեցված ռուսական ակտիվները հակամարտության ընթացքում վնասված տարածքների վերականգնման համար՝ հանած «Խաղաղության խորհրդին» հատկացնելու խոստացված 1 միլիարդ դոլարը:

«Հերթական զեղծարարությունը՝ «TikTok»-ում»․ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է
6020:18
Հռոմում արհմիություններն ու ուսանողները զանգվածային ցույց են անցկացնում (տեսանյութ)
21415:49
«Իրենք բոլորը մաՑեմաԾիկայի ժամին գրատախտակի՞ն են գնացել». Լիդյա Մանթաշյան (տեսանյութ)
10113:42
««Ցայտոտնի» մեջ եք». Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
9613:36
«Հորդառատ անձրևներից հետո պատշգամբներից քարի կտորներ են թափվում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
10413:12
«Օն լայն տաքսի ծառայությունների հետ կապված մեծ խնդիր կա». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
10711:18
Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարից հայտնի դերասան Պատրիկ Ստյուարտը
25310:07
Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել. «Հրապարակ»
10109:24