Երեքշաբթի, 27 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

«Արցախից եկած հայերի մի մասի վրա խոշտանգման հետքեր կան»․ Գեղամ Ստեփանյան

«Արցախից եկած հայերի մի մասի վրա խոշտանգման հետքեր կան»․ Գեղամ Ստեփանյան
144
Այսօր, 22:00

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի տեղեկություններով՝ Արցախից ՀՀ տեղափոխված 11 հայերը վերջին մի քանի ամիսներին պահվել են «Դղյակ» հյուրանոցում՝ սահմանափակումների տակ։

«Վերջին ամիսներին ընտանիքների անդամների հետ շփման բացակայության պայմաններում են եղել այդ անձինք․ եթե մինչ այդ հնարավորություն ունեին խոսել ընտանիքի անդամների հետ, վերջին շրջանում չունեին այդ հնարավորությունը։ Մի մասի վրա կան խոշտանգման, բռնության հետքեր, մի մասի վրա՝ չկան։ Ինչքան հասկանում եմ՝ ադրբեջանցիների կողմից սադրանքներ են եղել, բոլորին փորձել են սադրել, որ վեճեր հարուցեն։ Մի մասը տրվել է այդ սադրանքներին, վեճեր է ստեղծել, մի մասը չի տրվել։ Դրա համար մի մասի վրա կան խոշտանգման հետքեր, մի մասի վրա՝ չկան։ Ըստ էության՝ նրանք իրապես վտարվել են Արցախից, ոչ թե Հայաստան տեղափոխվելու իրենց ցանկությունն են հայտնել»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է Գեղամ Ստեփանյանը։ Անդրադառնալով ՀՀ տեղափոխվող հայերի հետ եկող, Բաքվի դատարաններում Ռուբեն Վարդանյանի ու մյուս ռազմագերիների դեմ ցուցմունքներ տված Միշա Գրիգորյանի՝ ճանապարհի կեսից Արցախ վերադառնալու տեղեկությանը՝ պարոն Ստեփանյանը հաստատել է տեղեկությունը․ «Չգիտեմ՝ ինքն է խնդրել, թե չի խնդրել կամ ինչի համար է խնդրել, բայց ունեմ այդ տեղեկությունը, որ բերվում էր, ճանապարհից հետ է ուղարկվել»։

Հիշեցնենք, որ արցախցի Տիգրան Պետրոսյանը տեղեկություն էր հայտնել, որ Միշա Գրիգորյանն ինքն է խնդրել ադրբեջանցիներին, որ իրեն ՀՀ չուղարկեն՝ ասելով, թե Հայաստանում իրեն կսպանեն։