«Խաղաղության խորհուրդ»-ը Դոնալդ Թրամփին անսահմանափակ լիազորություններ է տալիս Գազայի հատվածը կառավարելու համար

«Խաղաղության խորհուրդ»-ը մշակել է մի ծրագիր, որն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին գործնականում անսահմանափակ լիազորություններ է տալիս Գազայի հատվածը կառավարելու համար, հաղորդում է The New York Times (NYT)-ը՝ հղում անելով թերթի կողմից ձեռք բերված՝ հունվարի 22-ի բանաձևի նախագծին։
Փաստաթղթի համաձայն՝ Թրամփը՝ որպես խորհրդի նախագահ, կկարողանա նշանակել բարձրաստիճան պաշտոնյաներ անկլավը կառավարելու համար, այդ թվում՝ գերագույն ներկայացուցչին և միջազգային կայունացման ուժերի հրամանատարին։ Նախագիծը նաև ԱՄՆ-ի նախագահին լիազորություն է տալիս արտակարգ իրավիճակներում հաստատելու կամ կասեցնելու ցանկացած բանաձև։
«Խորհուրդը կհամակարգի Գազայի վերակառուցումը՝ տասնյակ միլիարդավոր դոլարներ արժեցող մի հսկայական նախագիծ, և կապահովի մարդասիրական օգնության մատակարարումը», - հաղորդում է թերթը։
Թերթը գրում է, որ նոյեմբերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը «Խաղաղության խորհրդին» համապատասխան մանդատ է տվել։ Խաղաղության խորհրդի բանաձևի նախագիծը խիստ զտիչներ է սահմանում տարածաշրջանի վերակառուցման մասնակիցների համար. ՀԱՄԱՍ-ի հետ համագործակցության կամ կապերի պատմություն ունեցող անհատներին և կազմակերպություններին թույլ չի տրվի կառավարել Գազայի հատվածը։ Անկլավում պաղեստինցի տեխնոկրատների առօրյա գործունեությունը, ինչպես սպասվում է, կվերահսկի Նիկոլայ Մլադենովը՝ Մերձավոր Արևելքի խաղաղության գործընթացի ՄԱԿ-ի նախկին հատուկ համակարգողը, որը Սպիտակ տան կողմից նշանակվել է գերագույն ներկայացուցչի պաշտոնում։
Խաղաղության խորհուրդը ստեղծվել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև Գազայի հատվածը կառավարելու համաձայնագրի համաձայն, սակայն ենթադրվում է, որ այն կզբաղվի նաև այլ տարածաշրջաններում հակամարտությունների կանխարգելմամբ և լուծմամբ։

Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
6410:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
6709:42
Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
7209:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
7808:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
137Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
150Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
145Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
250Երեկ, 22:01