Չորեքշաբթի, 28 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

«Մնացել ես խավարամիտ, երկչոտ և երախտամոռ»․ Արեգ Սավգուլյան

«Մնացել ես խավարամիտ, երկչոտ և երախտամոռ»․ Արեգ Սավգուլյան
110
Այսօր, 17:48

Պատմաբան Արեգ Սավգուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գևորգյան ճեմարանից ուսանել ես մինչև Նյու Յորքի և Օքսֆորդի համալսարաններ, դարձել աստվածաբանության մագիստրոս, ապաև պատմական գիտությունների թեկնածու, բայց ներսում մնացել ես խավարամիտ, երկչոտ և երախտամոռ։ Ըստ միջին վիճակագրության՝ դու պետք է ունենայիր լայն մտահորիզոն և քո օրինակով իսկ լուսավորեիր քո եղբայրների պայքարի ճանապարհը ընդդեմ չարիքի մարտահրավերների։
Դու ինքդ պետք է քո կուռ հավատքով լինեիր առաջնագծում։ Եվ դո՛ւ բոլոր շանսերն ունեիր հերոսանալու կամ հռչակվելու մեծ մարդ և ո՛չ կարգալույծ, բայց փոքրոգության ժանտախտը կլանեց բանականությունդ և տիրադավության քաղցկեղի մետաստազները ակնախոռոչներիդ մեջ խավար ծնեցին, կուրացար և ուրացար քեզ քահանա և եպիսկոպոս ձեռնադրած Կաթողիկոսին։
Հ.Գ. Երբ սին հիշողություններդ թղթին տաս իբրև պատմաբան, քեզ կնքիր որպես Գևորգ Ու (Ուխտադրուժ) եպիսկոպոս, միգուցե աշխարհիկ կյանքում մասնագիտական ինքնախոստովանանքի համար ներվես, գուցե։ Չգիտեմ նման դեպքերում ապաշխարանքը կամ մեղքերի թողությունը ներվում է, թե ոչ, բայց դավաճանությունը երբեք չի ընդունվել ոչ մի հասարակարգում և ոչ մի ժամանակ, եթե պատմաբան ես, կիմանաս»։

Աղբյուրը`   Արեգ Սավգուլյան