Չորեքշաբթի, 28 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

Արարատի տարածաշրջանի ճանապարհներին մառախուղ է

Արարատի տարածաշրջանի ճանապարհներին մառախուղ է
109
Այսօր, 10:42

Հունվարի 28-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ միայն անվաշղթաների կրառմամբ։
Արարատի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-150 մետր։
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։