«34 տարի հայ հասարակությունն այդպես էլ չձևավորեց Արծվաշենը վերադարձներու հանրային պահանջ»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՀՀ միջազգայնորեն ճանաչված և անբաժանելի մաս կազմող Արծվաշենն է: 1992 թվականի օգոստոսի 8-ից այն գտնվում է Ադրբեջանի օկուպացիայի տակ:
34 տարի: Այդ տարիների ընթացքում աշխարհում հայտնվեց թվով 7 նոր պետություն, եղան հարյուրավոր պատերազմներ և զինված բախումներ: Ավելին՝ այդ տարիներին Հայաստանը երեք պատերազմ տեսավ, մի քանի անգամ դե ֆակտո փոխվեց Հայաստանի աշխարհաքաղաքական քարտեզը, ՄԱԿ-ը մի շարք բանաձևեր ընդունեց... Իսկ Արծվաշենի վերաբերյալ ոչ մի խոսք: Ոչ աշխարհում, ոչ էլ Հայաստանում: Տրամաբանական է, որ Ադրբեջանում Արծվաշենը մոռացության են ենթարկել: Միջազգային կառույցները չեն խոսում Արծվաշենից, քանզի Հայաստանից ազդակներ չունեն: Դա էլ է տրամաբանական: Սակայն, Հայաստանի՝ Արծվաշենի վերաբերյալ լռությունը չունի բացատրություն:
Շատերն Արծվաշենի կորստի մեջ Տեր-Պետրոսյան Լևոնին են մեղադրում, մյուսները՝ Սարգսյան Վազգենին... Լավ, ենթադրենք այդպես է՝ վերջիններս մեղավոր էին: Բա մե՞նք: 34 տարի հայ հասարակությունը այդպես էլ չձևավորեց Արծվաշենը վերադարձներու հանրային պահանջ: Հայ հասարակությունը չունի այդպիսի օրակարգ: Ցավոք, վերջին տարիներին հանրության շրջանում ձևավորվում է հակառակ՝ Արծվաշենը չվերադարձնելու օրակարգ: Հայաստանում ապրող բնակիչների զգալի մասը մտածում է, որ կարելի ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա՝ Արծվաշենն Ադրբեջանին, մնացած անկլավները՝ Հայաստանին: Բնակիչների այդ խմբին դաս չեղավ Արցախը, Կիրանցը, Ջերմուկի մի հատվածը, Սև լիճը... Վերջիններս չեն հասկանում, որ Ադրբեջանը և Ասքիփարան, Սոֆուլու-Բարխուդարլուն, Քյարքին կվերցնի, և Արծվաշենը չի տա: Թեպետ, երբեմն մտածում եմ, որ լավ էլ հասկանում են, ուղղակի... անհայրենիք են: Ցավոք, հենց իրենք են օրակարգ ձևավորում:
Իսկ Արծվաշենը... Արծվաշենը շուտով կրկին կդառնա քաղաքական շահարկումների առարկա: Մինչև խորհրդարանական ընտրությունների ավարտ: Այնուհետև, կրկին կմոռացվի կամ կյանքի կկոչվի հայազգի բնակչության անհայրենիք հատվածի կողմից ձևավորված օրակարգը»:

Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
6410:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
6709:42
Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
7209:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
7808:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
137Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
150Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
145Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
250Երեկ, 22:01