«Արցախում չկան հայեր․ բայց Ադրբեջանն արդյոք սրանով բավարարվելու է»․ Բենիամին Մաթևոսյան

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «Այն, ինչ չկարողացան անել մոնղոլ-թաթարները, կարողացավ անել Նիկոլ Փաշինյանը։ Կապիտուլյացիա՝ խաղաղության անվան տակ: Կարևոր օր է չէ՞ այսօր, ու երևի էս տեսակ կարևոր օրերին է պետք անկեղծ լինել, անկեղծ զրուցել:
Ի՞նչ վիճակում ենք մենք մոտեցել հունվարի 28-ին: Առաջին անգամ հազարամյակների ընթացքում Արցախում չկան հայեր: Այն, ինչ չկարողացան անել մոնղոլ-թաթարները, կարողացավ անել Նիկոլ Փաշինյանը: Արցախում չկան հայեր: Բայց Ադրբեջանը արդյոք սրանով բավարարվելու է:
Տեսեք, միջազգային տարբեր վարկանիշային աղյուսակներ կան, օրինակ՝ Global Firepower-ը, արձանագրում է, որ աշխարհի 145 երկրներից ՀՀ բանակը 101-րդ տեղում է իր ներուժով, իր պոտենցիալով, իսկ Ադրբեջանական բանակը 60-րդն է:
Տրամաբանական հարց է առաջանում՝ ինչի՞ համար են իրենք շարունակում զարգացնել իրենց բանակը, ավելացնում իրենց ռազմավարական ներուժը: Միգուցե իրենք սա ուզում են «Արևմտյան Ադրբեջան» ստեղծելու համար:
Հրապարակվել են բազմաթիվ փաստեր, փաստաթղթեր այն մասին, որ Ադրբեջանի նախագահի վարչակազմը ֆինանսավորում է «Արևմտյան Ադրբեջան» նախագիծը:
Հիմա մի իրավիճակում, երբ իրենց բանակը ՀՀ բանակից այսքանով տարբերվում է, երբ մենք ոչնչացրել ենք մեր հարաբերությունները մեր դաշնակիցների հետ, ո՞նց եք պատկերացնում, որ այս իրավիճակում կարող է գալ խաղաղություն: Իսկ միգուցե գալիս է կապիտուլյացիա, որը անվանում են խաղաղություն: Իսկ ինչո՞ւ կապիտուլյացիա, որովհետև Ադրբեջանի բոլոր պահանջներն առանձին-առանձին կյանքի են կոչվում»:

Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
6410:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
6709:42
Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
7209:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
7808:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
137Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
150Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
145Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
250Երեկ, 22:01