«Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ մանիպուլյացիաներ է արել»․ Ոսկան Սարգսյան
![]() 99 Այսօր, 16:24 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ բանակի տարեդարձի առթիվ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել, որտեղ, իր սովորություն համաձայն, մանիպուլյացիաներ է արել։ Նա նշել է․ «Կրճատվել է պարտադիր ժամկետային զինծառայության ժամկետը՝ 24 ամսից դառնալով 18 ամիս։ Սա էականորեն բարելավում է պարտադիր ժամկետային զինծառայության պայմանները»։ Ծառայության ժամկետը 6 ամսով կրճատելն ի՞նչ կապ ունի զինծառայության պայմանների բարելավման հետ, եթե զինծառայության ժամկետը 6 ամիս դարձնեիք, ավելի լավ պայմաններո՞ւմ կծառայեին զինվորները։ Ուղերձում Փաշինյանը գրել է․ «Ինչ վերաբերում է ՀՀ օկուպացված տարածքներին, այդ հարցի լուծման բանաձեւը, որն արձանագրված է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգում, արդեն իրավական բարձրագույն ուժ ունի երկու երկրներում և խնդիրը կլուծվի սահմանազատման գործընթացում»։ Սահմանազատման անվան տակ, ապօրինի, միակողմանի կերպով Կիրանցի հողերը հանձնելուց հետո անցել է ավելի քան մեկուկես տարի, ի՞նչ եղավ սահմանազատման գործընթացը, ինչո՞ւ 2020 թվականից հետո Ադրբեջանի կողմից օկուպացված 215 քառակուսի կիլոմետր տարածքից և ավելի քան 30 տարի օկուպացված տասնյակ հազարավոր հեկտար տարածքներից ոչ մի մետր չվերադարձվեց Հայաստանին։ Նիկոլ Փաշինյանն ուղերձում նշել է չեղած խաղաղության մասին․ «Բայց նաև ուզում եմ ընդգծել՝ մենք պատերազմի չենք պատրաստվում, որովհետև պատերազմ չի լինելու։ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ խաղաղություն է հաստատված, եւ խաղաղությունից ավելի հուսալի անվտանգության երաշխիք չկա»։ Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատված չէ, տևական հրադադար է, որը Ադրբեջանը կարող է խախտել։ Ուղերձի ավարտին Փաշինյանը գրել է․ «Ուժեղ բանակ չունեցող երկիրը խոցելի է և կարող է գայթակղիչ լինել ագրեսիայի համար։ Հայաստանի Հանրապետությունն այսպիսին չպիտի լինի երբեք»։ Այս ճիշտ պնդումը հակասում է Փաշինյանի նախկին հայտարարություներին, թե Հայաստանի անվտանգության ապահովման բաղադրիչների մեջ բանակը պետք է լինի վերջին տեղերից մեկում»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Բանակը չի կարող հաղթող լինել, երբ պարտությունը ներկայացվում է որպես «խաղաղության գին»»․ Վահագն Սարոյան
2617:12
«Յուրաքանչյուրիս պարտքը պետք է դառնա մեր ներդրումն ապահովելու բանակի դերի վերականգնման գործում»․ Տիգրան Աբրահամյան
7216:48
«Արցախում չկան հայեր․ բայց Ադրբեջանն արդյոք սրանով բավարարվելու է»․ Բենիամին Մաթևոսյան (տեսանյութ)
10816:36
«Պայթյուն՝ Գրիգոր Տեր-Ղազարյանին պատկանող մետաղաձուլարանում»․ Լիա Սարգսյան
9216:30
«Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ մանիպուլյացիաներ է արել»․ Ոսկան Սարգսյան
9216:24
«Ի՞նչ իրավունք ունեք խոսելու բանակի մասին»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
10416:18
«Համեմատեք նույն թեմայի շուրջ 2018-2026թթ․ արտահայտած մտքերը»․ Թաթուլ Հակոբյան
13115:54
«Այսօր մե՛նք պետք է պաշտպանենք բանակը օրվա իշխանությունից»․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
13115:36
