«TRIPP-ն իրականում գործարք է Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև»․ Լևոն Զուրաբյան
![]() 310 Չորեքշաբթի, 28 հունվարի, 2026 թ., 17:18 «Սա իրականում գործարք է Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև, Ադրբեջանը փող է տալիս, ամերիկացիք ապահովում են Ադրբեջանի քաղաքական նպատակները, ինչի մասին վկայում է այն, որ Դավոսում Թրամփը հանդիպեց Ալիևի հետ, իսկ Փաշինյանին ընդամենը մի երկու անգամ աչքով արեց և ոտքը շոշափեց․ այսպես վարվում են բուտաֆորիայի հետ»,- 24TV-ի եթերում ասել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ խոսելով TRIPP նախագիծի մասին։ «Ադրբեջանը ստանում է բացառիկ իրավունքներ Հայաստանի տարածքով իր բեռները տանել-բերելու, իսկ Հայաստանն ընկնում է կախվածության մեջ Ադրբեջանից, ստրատեգիական, կոմունիկացիաների առումով մեր բոլոր հոսքերը կախված են լինելու կամ Ադրբեջանից, կամ Թուրքիայից»,- հավելել է Զուրաբյանը։ «Երբ նախագծի բոլոր համաձայնությունները դառնան իրավական պարտավորություն Հայաստանի համար, և եթե այդ ընթացքում մենք ցանկանաք մեր սուվերեն տարածքի վրա՝ Սյունիքում կառուցել երկաթուղի, որը մեզ կկապի Իրանի հետ և կբացի մեր հասանելիությունը, հարց է ծագում՝ մենք դա կարողանալո՞ւ ենք անել, եթե ԱՄՆ դեմ է դրան։ Պարզվելու է, որ Հայաստանն ուղիղ 100 տարով կորցրել է հնարավորությունն Իրանի հետ սարքելու մի երկաթուղի, որը էական նշանակություն կունենա մեր տնտեսության թռիչքաձև զարգացման համար»,- մանրամասնել է ՀԱԿ փոխնախագահը։ |

«Սահմանն անցնելու կարգը բոլոր մեր անցակետերում պետք է նույնը լինի». Արման Մելիքյան
15102:06
«Լավ եղավ, որ իշխանությունը կիսաsms-ի ժանրով բացեց «Գյումրի-2» թեման». Վահե Հովհաննիսյան
169Երեկ, 20:54
«Դուք իմ մանկությունն եք վիրավորել. Գյումրիի հետ զգույշ եղեք». Լևոն Հարությունյան (տեսանյութ)
273Երեկ, 17:00
«Աշխարհը ներքաշվում է սպառազինությունների խելահեղ մրցավազքի մեջ»․ Լուկաշենկո
316Երեկ, 16:52
«Մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին»․ Արարատ Միրզոյան
204Երեկ, 16:00
«Այս օրերին մեր հասարակությունը բախվում է հիբրիդային սպառնալիքների հսկայական ալիքի»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
187Երեկ, 15:18
Արարատ Միրզոյանի ելույթը՝ Ժնևում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
144Երեկ, 14:36
«Երբ սկսում ես զբաղվել քաղաքականությամբ, քո ամեն արածն ու ասածը դառնում է թիրախ». Անի Սամսոնյան
149Երեկ, 14:24
