Նախկին դատախազը հոգեբանորեն խիստ ընկճված է եղել. մանրամասներ՝ ողբերգական դեպքից
![]() 218 Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ., 20:20 «Արմլուր»-ին ինքնասպան եղած նախկին դատախազ Տիգրան Սուքիասյանի ողբերգական դեպքից մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես նախկին դատախազ Տիգրան Սուքիասյանի մտերիմները պատմել են, որ նա հոգեբանորեն խիստ ընկճված վիճակում է եղել, քանի որ ազատել էին իր հարազատ դատախազական համակարգից: Նա դատախազի պաշտոնից ազատվել էր 2024 թվականին։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի դեկտեմբերի և 2024 թվականի հունվարի հրամաններով՝ Դատախազությունում տեղի էին ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Արդյունքում, Սյունիքի կայազորի զինվորական դատախազության դատախազ Տիգրան Սուքիասյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից: Սուքիասյանը չէր վիճարկել այն դատարանում՝ չցանկանալով որևէ կերպ վնասել դատախազական համակարգը՝ հույսով, որ մի օր վերադառնալու է և դեռ հնարավորություն կունենա իր ջանքերը ներդնելու իրավակարգի ամրապնդման և պետությանն անշահախնդիր ծառայելու պատվաբեր գործում: Ըստ նրա մտերիմների՝ Տիգրան Սուքիասյանը կարմիր դիպլոմով ավարտել էր Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, արդարամիտ, սկզբունքային և մարդասեր անձնավորություն էր, որևէ մեկի հետ անձնական խնդիրներ կամ վնասակար սովորություններ չի ունեցել, ուներ գեղեցիկ ընտանիք, մանկահասակ դուստր: Ըստ հարազատների՝ Սուքիասյանն այդպես էլ չի համակերպվել և հաշտ չի եղել իր նկատմամբ կատարված անարդարության հետ և մշտապես հույս է ունեցել, որ կվերադառնա համակարգ, սակայն նրա մարմինը փետրվարի 22-ին գտան Հրազդանի կիրճում: Մանրամասները՝ տեսանյութում: |

Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ (լուսանկար)
10407:48
«Փաշինյանն ասում է՝ պատասխանատվություն եք կրում միայնումիայն ԴՈՒՔ՝ իրեն ձայն տվողներդ». Հարութ Ուլոյան
25902:12
«Հայկական էլիտայի խնդիրը». Քրիստինե Վարդանյան
15600:30
«Վտանգավոր ու գարշահոտ նկուղ-աղբանոց՝ Նորաշեն թաղամասի խաղահրապարակի մոտ». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
29000:00
Պատրիարխալ պատճառներով կնասպանության համար Ռումինիան սահմանեց ցմահ ազատազրկում
298Երեկ, 23:45
Կարմիր Ավետարանը զավթված Հովհաննավանքի փոխարեն տարվել է Սուրբ Մարիանե եկեղեցի
197Երեկ, 22:54
«Պատասխանում եմ Փաշինյանին պարզ լեզվով». Հայկ Մարության (տեսանյութ)
168Երեկ, 22:00
«Գասպարի Վարդգես, հիմա ոչ պառկելդ, ոչ էլ գլուխկոնծի տալդ ոչ մեկի սրտի լարերին չի դիպչելու». Սյուզան Սիմոնյան
193Երեկ, 21:36
