«ՔՊ-ի տգիտության և մանիպուլյացիաների հերթական «մաստեր կլասը»». Իշխան Սաղաթելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՔՊ-ի տգիտության և մանիպուլյացիաների հերթական «մաստեր կլասը»
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի չորս նվիրապետական աթոռ. Ամենայն Հայոց Կաթողիկոսություն (Էջմիածին), Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն (Անթիլիաս), Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություն և Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն։
Այս աթոռները ձևավորվել են դարեր առաջ, և Հարությունյանը պարտավոր էր դա սովորել ՀԱՅՈՑ պատմության դասերին (եթե, իհարկե, դասագրքերից այդ էջերն էլ չեն հասցրել հեռացնել)։ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունն «Անթիլիասի պատրիարքություն» կոչելը կա՛մ բացարձակ տգիտություն է, կա՛մ Կաթողիկոսության կարգավիճակը պատրիարքության մակարդակի իջեցնելու ՔՊ-ական փորձ։
ՀՅԴ-ն Եկեղեցու իրավունքները պաշտպանել է միշտ՝ սկսած Օսմանյան և Ցարական կայսրությունների ժամանակներից։ Հիշեցնենք, որ 1903-ին, երբ ցարական իշխանությունը բռնագրավում էր եկեղեցապատկան գույքն ու փակում հայկական դպրոցները, հենց Դաշնակցությունն էր, որ զենքը ձեռքին կանգնեց Եկեղեցու կողքին։ Այդ պայքարի համար էր, որ օրվա Ամենայն Հայոց Կաթողիկոս Խրիմյան Հայրիկը ՀՅԴ-ին բնորոշեց որպես «Հայկական ասպետություն»։
Հարությունյանի պնդումը, թե 90-ականներին Դաշնակցությունը խանգարել է «աթոռների միավորմանը», պարզապես զուրկ է փաստական հիմքից։
Ինչպես ցարական և սովետական բռնապետությունների օրերին, այնպես էլ այսօր, երբ Հայաստանի գործող իշխանությունը թիրախավորում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, Դաշնակցությունը եղել է և մնալու է նրա անսասան պաշտպանը։
Գիտեմ՝ դա ծանր ու ցավոտ եք տանում, բայց տգիտություն և էժան մանիպուլյացիաներ տարածելով արդյունքի չեք հասնելու»:

«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
72Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
85Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
85Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
148Երեկ, 22:01
«Ամենից արժանավորներին է տրված տառապանքներով լի ճանապարհը». Էդուարդ Շարմազանով
103Երեկ, 20:00
«Դավիթ Համբարձումյանի հետ կատարվածը ողբերգություն է». Տիգրան Աթանեսյան
109Երեկ, 19:30
Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը 3 օր փակ կլինի
93Երեկ, 19:24
Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման
125Երեկ, 18:36