Ուզբեկ դռնապանն, ով փրկել է 7-րդ հարկից ընկնող երեխային, կստանա Քեոսայանի անվան մրցանակ

Սանկտ Պետերբուրգում ապրող դռնապան Խայրուլո Իբադուլլաևը կարժանանա Տիգրան Քեոսայանի մրցանակին՝ յոթերորդ հարկի պատուհանից ընկած յոթամյա տղային փրկելու համար։ Այս մասին իր Telegram ալիքում հայտարարել է RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։
Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 22-ին Պետրոգրադսկի շրջանի Պետրոզավոդսկայա փողոցում։ Երեխան, որը նստած է եղելիր սենյակի պատուհանագոգին և խաղացել պլանշետով, բացել է պատուհանը, բարձրացել պատուհանագոգին, որտեղից էլ ընկել է։ Ուզբեկստանից ներգաղթած դռնապան 37-ամյա Խայրուլո Իբադուլլաևին հաջողվել է բռնել տղային և մեղմել նրա անկումը։
Իբադուլլաևը վնասվածքներ է ստացել փրկարարական գործողության ժամանակ, կոտրվել են դաստակը և կողոսկրերը։ Չնայած դրան՝ նա երեխային տարել է շենքի պատասխանատուի մոտ։ Բժիշկները տղայի մոտ ախտորոշել են ձեռքի կոտրվածք. նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Պետրոգրադսկի շրջանի քննչական մարմինները հետաքննություն են անցկացնում միջադեպի վերաբերյալ։
Սիմոնյանի խոսքով՝ իր օգնականները շուտով կկապվեն դռնապանի հետ՝ նրան 1 միլիոն ռուբլու պարգևատրում շնորհելու համար։ Սա Տիգրան Քեոսայանի անվան չորրորդ մրցանակն է. նախկինում Բուգուրուսլանի ուսուցչուհիներ Լիյա Գալեևան և Լյուդմիլա Պլատոնովան մրցանակներ են ստացել երեխաներին դանակահարողից պաշտպանելու համար։

«Օն լայն տաքսի ծառայությունների հետ կապված մեծ խնդիր կա». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
7111:18
Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարից հայտնի դերասան Պատրիկ Ստյուարտը
16610:07
Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել. «Հրապարակ»
8309:24
Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ (լուսանկար)
8707:36
Փենթագոնի գլխավոր ստրատեգը կասկածվում է Իրանի և Ուկրաինայի պատերազմների մասին գաղտնի տեղեկությունների արտահոսքի մեջ
22600:37
«Միայն Իրանի յոթ պայմանների համաձայնեցումից հետո». Ղալիբաֆի պատասխանն ԱՄՆ-ի նամակին
21900:25
«Կոչ եմ անում ՔՊ-ական բոլոր համայնքների ղեկավարներին դիմել դատարան». Դավիթ Խուդաթյան
147Երեկ, 23:54
Գյումրին ջրազրկված է
137Երեկ, 22:24