Չորեքշաբթի, 28 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

««Հաջորդ տարի՝ Արցախում»․ մնացած շնորհավորանքները կեղծավոր են»․ Տարոն Սիմոնյան

««Հաջորդ տարի՝ Արցախում»․ մնացած շնորհավորանքները կեղծավոր են»․ Տարոն Սիմոնյան
141
Այսօր, 15:18

ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբան Տարոն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Հաջորդ տարի՝ Արցախում»․ սա պետք է լինի արտասանվող և չարտասանվող միտքը Հայոց բանակի արժանապատվության վերականգնման մասին մտածող, նրա տոնը շնորհավորող և նրա առջև խոնարհվող մարդկանց ուղեղում, նրանց սրտում, նրանց ամենօրյա աշխատանքում, նրանց արժեքներում ու իղձերում։
Մնացած շնորհավորանքներն ու խոնարհումները կեղծավոր են ու տգեղ...
Թշնամին տեսել է Հայոց բանակի կամքն ու արժանապատվությունը, և վստահ պիտի լինենք, որ նորից կտեսնի»։

Աղբյուրը`   Տարոն Սիմոնյան