Չորեքշաբթի, 28 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Այսօր մե՛նք պետք է պաշտպանենք բանակը օրվա իշխանությունից»․ Անդրանիկ Թևանյան

«Այսօր մե՛նք պետք է պաշտպանենք բանակը օրվա իշխանությունից»․ Անդրանիկ Թևանյան
126
Այսօր, 15:36

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառում՝ կից տեսանյութով․ «Պաշտպանել բանակն օրվա իշխանություններից.

Մեր երկիրը պաշտպանելու համար ստեղծված բանակն այսօր ունի բոլորիս պաշտպանության կարիքը։
2018-ի մայիսի 9-ից սկսած «թավշյա» իշխանությունը հարձակվել է մեր բանակի վրա։ Սրանք մեր հաղթանակած բանակը դարձրեցին պարտված՝ զրոյացնելով բոլորիս ձեռքբերումներն ու տոնական օրերը։
Սկզբում տապալեցին բանակցային գործընթացը, հետո բերեցին պատերազմ ու պարտություն։ Դրան հաջորդեց Արցախը հանձնելու դավադիր քայլը։ Հիմա հասել են Սյունիքին։
Այսօր այնպիսի վիճակում ենք, որ մե՛նք պետք է պաշտպանենք բանակն օրվա իշխանությունից, որպեսզի մեր բանակն էլ կարողանա մեզ պաշտպանել»։

Աղբյուրը`   Անդրանիկ Թևանյան