Չորեքշաբթի, 28 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

«Պայթյուն՝ Գրիգոր Տեր-Ղազարյանին պատկանող մետաղաձուլարանում»․ Լիա Սարգսյան

«Պայթյուն՝ Գրիգոր Տեր-Ղազարյանին պատկանող մետաղաձուլարանում»․ Լիա Սարգսյան
117
Այսօր, 16:30

Լրագրող Լիա Սարգսյանը հայտնում է․ ««Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ Գրիգոր Տեր-Ղազարյանին պատկանող Արարատի մարզի «Ջի Թի Բի Սթիլ» հայ-ամերիկյան համատեղ ներդրումներով ստեղծված մետաղաձուլարանում օրերս պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով դադարեցվել է մետաղաձուլարանի աշխատանքը։
Պարզվել է, որ գործարանին հանձնված մետաղե ջարդոնի մեջ եղել են պայթուցիկ նյութեր։ Դեպքից հետո մետաղաձուլարանի աշխատակիցները զննել են հանձնված մետաղը և հայտնաբերել հարյուրավոր կիլոգրամների պայթուցիկներ, այդ թվում՝ ականանետային արկեր։ Մեր տրամադրության տակ հայտնված լուսանկարները փաստում են այդ մասին։
Մեր տեղեկություններով՝ մինչ օրս չի հաջողվել պարզել այն քաղաքացու ինքնությունը, ով պայթուցիկ նյութերով մետաղը հանձնել է գործարան։ Ավելին՝ իրավապահ մարմինները դեպքի մասին մինչ օրս տեղեկացված չեն։ «Իշխանությանը» ՆԳՆ-ից ասացին, որ դեպքի վերաբերյալ որևէ ահազանգ կամ հաղորդում չեն ստացել»։

Աղբյուրը`   Լիա Սարգսյան