«Պլոճիկ ունեցի, ասա՝ ով է հիբրիդային պատերազմի հետևում կանգնած»․ Արմեն Աշոտյան
![]() 340 Չորեքշաբթի, 28 հունվարի, 2026 թ., 18:54 «Անբարայոկանության շքերթ էր այսօր Արարատ Միրզոյանի կողմից «ձեռքբերումների» թվարկումը, հատկապես երբ այսօր Հայաստանում համատարած «բռնաբարվում» է Մարդու իավունքների և ազատությունների եվրոպական կոնվենցիան»,- այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Ստրասբուրգում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այսօրվա ելույթին։ «Արարատ Միրզոյանը ճոռոմաբանում էր, այդ ստանդարտ տեքստերն արդեն սրտխառնոց են առաջացնում․․․ Միրզոյանը նաև խոսեց գալիք ընտրությունների և հիբրիդային սպառնալիքների մասին։ Վերջերս շատ են սիրում եվրոպական հարթակներում ճոռոմաբանել, որպեսզի այդպիսով շոյեն եվրոպացիների ականջը հակառուսական ակնարկներով և ստանալ ինդուրգենցիա, քարտ-բլանշ՝ ՀՀ ներսում ժողովրդավարական արժեքների տոտալ ոտնահարման համար։ Արարատ Միրզոյանն այսօր փորձեց մաքսիմալ օգտագործել այդ ամբիոնը՝ խոսելով հիբրիդային պատերազմների վտանգի մասին: Եվրոպացիներն այդ ամեն ինչը վերագրում են Ռուսաստանին․․․ Հերթական անգամ, Հայաստանի ռեժիմի ներկայացուցիչը՝ ակնարկելով ռուսների մասին՝ որպես հիբրիդային պատերազմի վտանգ, խուսափում է ուղիղ ասելուց, թե արդյոք այդ հիբրիդային պատերազմի վտանգը ռուսներից է սպասվո՞ւմ, թե՞ ոչ․․․ Միրզոյանն այդպես էլ խիզախություն չունեցավ ասելու, թե հիբրիդային պատերազմի վտանգները որտեղից են գալիս․․․ Իրականում Հայաստանի նկատմամբ հիբրիդային պատերազմն իրականացվում է թուրք-ադրբեջանական տանդեմի և նրանց հայկական սպասարկուների կողմից․․․ Այո՛, Հայաստանում կա հիբրիդային պատերազմ, որը հրահրել է Նիկոլ Փաշինյանը՝ հայ ժողովրդի դեմ․․․ Զավեշտալի է, երբ որ գնում ես Եվրոպա և խոսում ես հիբրիդային պատերազմի մասին՝ ռուսներին փնովելու «խաթր» և եվրոպացիներին դուր գալու համար, այդ դեպքում պլոճիկ ունեցի, ասա՝ ով է, ըստ քեզ, հիբրիդային պատերազմի հետևում կանգնած»: Աղբյուրը` Արմեն Աշոտյան |

«Սահմանն անցնելու կարգը բոլոր մեր անցակետերում պետք է նույնը լինի». Արման Մելիքյան
15102:06
«Լավ եղավ, որ իշխանությունը կիսաsms-ի ժանրով բացեց «Գյումրի-2» թեման». Վահե Հովհաննիսյան
169Երեկ, 20:54
«Դուք իմ մանկությունն եք վիրավորել. Գյումրիի հետ զգույշ եղեք». Լևոն Հարությունյան (տեսանյութ)
273Երեկ, 17:00
«Աշխարհը ներքաշվում է սպառազինությունների խելահեղ մրցավազքի մեջ»․ Լուկաշենկո
316Երեկ, 16:52
«Մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին»․ Արարատ Միրզոյան
204Երեկ, 16:00
«Այս օրերին մեր հասարակությունը բախվում է հիբրիդային սպառնալիքների հսկայական ալիքի»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
187Երեկ, 15:18
Արարատ Միրզոյանի ելույթը՝ Ժնևում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
144Երեկ, 14:36
«Երբ սկսում ես զբաղվել քաղաքականությամբ, քո ամեն արածն ու ասածը դառնում է թիրախ». Անի Սամսոնյան
149Երեկ, 14:24
