«Բանակը պետք է դառնա տեխնոլոգիական զարգացման լոկոմոտիվը»․ Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը թելեգրամյան իր էջում գրել է․ «Բանակի օրվա կապակցությամբ շնորհավորում եմ Զինված Ուժերի բոլոր ներկայացուցիչներին, զինվորականներին՝ շարքայիններին և ամբողջ սպայական կազմին, վետերաններին, մեր ամբողջ ժողովրդին։
Ալեքսանդր Մակեդոնացին ասել է. «Ես չեմ վախենում առյուծների բանակից, եթե այն կառավարում են ոչխարները, ես վախենում եմ ոչխարների բանակից, որի զորավարը առյուծ է»։
1988-ի բովում և Անկախությամբ ստեղծված բանակը առյուծների բանակ էր, որի հիմնադիրներն ու զորավարները նույնպես առյուծներ էին։ Այդ բանակը փրկեց հայությանը բնաջնջումից և նվաստացումից, պատմական հաղթանակներ շնորհելով հայ ազգին։
Ես մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ։ Դա մեզ պետք է ոչ թե պատերազմի համար, այլ այն բանի համար, որ այլևս պատերազմ չլինի։ Դա մեզ պետք է այն բանի համար, որ ոչխարների բերած պարտությունների և նվաստացումների շղթան փակվի։
Մենք նոր տիպի բանակ ենք ստեղծելու։ Բանակը պետք է դառնա տեխնոլոգիական զարգացման լոկոմոտիվը և բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության ձեռնարկությունների գլխավոր գործընկերը։
Պետք է ստեղծվեն բարձր տեխնոլոգիաների հետ կապված զորամիավորումներ, որոնք ժամանակակից պատերազմի պահանջները բավարարող առաջադրանքներ կդնեն և պատվերներ կապահովեն մեր արդյունաբերության համակարգի և ձեռնարկատերերի, ինչպես նաև գիտակրթական համակարգի համար։ Այդ նոր զորամիավորումները իրենք պետք է մաս կազմեն գիտահետազոտական և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման համապետական համակարգին։
Զորակոչված երիտասարդները պետք է ոչ թե կտրվեն քաղաքացիական կյանքի գործունեությունից, վնասելով իրենց գիտական, կրթական, ստեղծագործական և ձեռնարկատիրական աճին և հեռանկարներին, այլ, ընդգրկվելով իրենց հմտություններին համապատասխան զորամիավորումների մեջ, բազմապատկեն իրենց մասնագիտական աճի հնարավորություններն ու ներուժը, հետագայում օգտագործելով ձեռք բերված կապերը և փորձը քաղաքացիական կյանքում։
Մենք ստեղծելու ենք այդպիսի բանակ, որը դառնալու է խաղաղության պահպանման և տնտեսական ու տեխնոլոգիական զարգացման գլխավոր երաշխավորներից մեկը։ Ի գո՜րծ»։

Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
6410:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
6709:42
Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
7209:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
7808:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
137Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
150Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
145Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
250Երեկ, 22:01