«Այդպես էլ չասաց, թե ովքեր են «ազատության թշնամիները», որ հարևանների հետ հակամարտությունների են տանում»․ Արթուր Խաչատրյան
![]() 330 Չորեքշաբթի, 28 հունվարի, 2026 թ., 22:48 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կարդացի Արարատ Միրզոյանի ելույթը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին։ Կարող եմ մեկ բառով այն որակել՝ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ։ Ըստ Արարատ Միրզոյանի՝ «Ազատության թշնամիները» ցանկանում են վերադարձնել մեզ ավտորիտարիզմի, հարևանների հետ անվերջ հակամարտությունների և թույլ ինքնիշխանության միջավայր»։ Փաստորեն, Արցախում հայերը հանգիստ ու խաղաղ ապրում էին պուպուշ ադրբեջանցիների հետ, իսկ «ազատության թշնամիները» եկան ու այդ շոկոլադե հարաբերությունները խափանեցին, մեզ բարի ադրբեջանցիների հետ թշնամացրին։ Ստացվում է, որ ադրբեջանցիները չեն հայաթափել Նախիջևանը, չեն հայաթափել Դաշտային Ղարաբաղը, չեն փորձել Արցախը ենթարկել էթնիկ զտման, արցախահայերի համար ստեղծել կյանքի անտանելի պայմաններ, որ նրանք լքեն իրենց բնօրրանը, նրանց նկատմամբ խտրական վերաբերմունք չեն ցուցաբերել։ Ադրբեջանական իշխանությունները շատ լավն են, Սումգայիթի ու Բաքվի ջարդերը չեն կազմակերպել, Հայաստանի ու Արցախի հանրապետությունները չեն շրջափակել, մեր դեմ պատերազմ չեն սկսել, այդ ամենն արել են «ազատության թշնամիները»: Հայաստանի պատմության մեջ ամենձախող արտգործնախարարը դարակազմիկ եզրակացության է եկել, նույնիսկ գերազանցել է իր շեֆին։ Նիկոլ Փաշինյանն անմեղ ու բարի աչքերով հայտարարում էր, որ ինքն անմեղ է, պատասխանատու է, բայց մեղավոր չէ։ Արարատ Միրզոյանը մի լոնք առաջ անցավ։ Ըստ նրա՝ Ալիևն էլ մեղավոր չէ, «ազատության թշնամիներն» են մեղավոր, նրանք են հայերի ու ադրբեջանցիների միջև հակամարտություն հրահրել։ Թուրքերին էլ չմոռանանք։ Էրդողանը Փաշինյանին գիրք է նվիրել, լավն է, հայ-թուրքական հակամարտությունն էլ են «ազատության թշնամիները» հրահրել․․․ Աղբյուրը` Արթուր Խաչատրյան |

«Սահմանն անցնելու կարգը բոլոր մեր անցակետերում պետք է նույնը լինի». Արման Մելիքյան
15102:06
«Լավ եղավ, որ իշխանությունը կիսաsms-ի ժանրով բացեց «Գյումրի-2» թեման». Վահե Հովհաննիսյան
169Երեկ, 20:54
«Դուք իմ մանկությունն եք վիրավորել. Գյումրիի հետ զգույշ եղեք». Լևոն Հարությունյան (տեսանյութ)
273Երեկ, 17:00
«Աշխարհը ներքաշվում է սպառազինությունների խելահեղ մրցավազքի մեջ»․ Լուկաշենկո
316Երեկ, 16:52
«Մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին»․ Արարատ Միրզոյան
204Երեկ, 16:00
«Այս օրերին մեր հասարակությունը բախվում է հիբրիդային սպառնալիքների հսկայական ալիքի»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
187Երեկ, 15:18
Արարատ Միրզոյանի ելույթը՝ Ժնևում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
144Երեկ, 14:36
«Երբ սկսում ես զբաղվել քաղաքականությամբ, քո ամեն արածն ու ասածը դառնում է թիրախ». Անի Սամսոնյան
149Երեկ, 14:24
