Իրականում կենսաթոշակը ոչ թե բարձրացել է, այլ նվազել. «Փաստ»
![]() 215 Հինգշաբթի, 29 հունվարի, 2026 թ., 09:32 Իշխանությունները պարբերաբար փորձում են հանրությանը ներկայացնել, թե իրենք կենսաթոշակը բարձրացրել են, պարզապես՝ «ոչ ուղիղ», այլ «միջնորդավորված»: Նկատի ունեն, մասնավորաբար, հետվճարների համակարգը: Մասնագետները, սակայն, պնդում են, որ Նիկոլ Փաշինյանի օրոք կենսաթոշակի բարձրացում փաստացի չի եղել: Նախ՝ հետվճարների համակարգի պարագայում կենսաթոշակառուները չնչին գումարներ կարող են հետ ստանալ՝ հաշվի առնելով, որ հիմնական ծախսերը, ասենք՝ կոմունալ վճարներ և այլն, հետվճար չեն նախատեսում: Երկրորդ՝ ինչպես նշում է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը, 2026 թվականի բյուջեով 20 մլրդ դրամ է առանձնացված թոշակառուների անկանխիկ վճարումներից առաջացած հետվճարի համար։ «Եթե այս թիվը բաժանում ենք կենսաթոշակառուների թվաքանակի վրա, ստացվում է ամսական յուրաքանչյուր կենսաթոշակառուին 3 333 դրամ: Ընդ որում, սա՝ լավագույն դեպքում։ Այս մանիպուլ յացիան թոշակների բարձրացման հետ կապելն ուղղակի ամոթ է»,- ասում է նա։ Ինչ վերաբերում է ընդհանուր բարձրացման թեմային, ապա Սարգսյանը նշում է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին գնաճը կազմել է մոտ 30 տոկոս: Բայց սա վերաբերում է 450 ապրանքախմբերի գնաճին, այնինչ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը կազմել է մոտ 40 տոկոս: Այսինքն, 40 հազար դրամ միջին կենսաթոշակն արժեզրկվել է 16 հազար դրամով: «Փաստացի 8 տարի առաջ 40 հազար դրամը 16 հազար դրամով ավելի գնողունակ էր, քան հիմա: Եթե նույնիսկ հանենք վերը նշված 3333 դրամ հետվճարը, նաև այն 2000 դրամը, որ չափով իրենց կառավարման շրջանում կենսաթոշակ են բարձրացրել, ստացվում է, որ այդ 40 հազար դրամը 10-11 հազար դրամով պակաս գնողունակ է: Այսինքն, Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը կենսաթոշակը ոչ միայն չեն բարձրացրել, այլև նվազեցրել են 10-11 հազար դրամով»,- մեզ հետ զրույցում ասել է Նաիրի Սարգսյանը»: |

«Սահմանն անցնելու կարգը բոլոր մեր անցակետերում պետք է նույնը լինի». Արման Մելիքյան
15102:06
«Լավ եղավ, որ իշխանությունը կիսաsms-ի ժանրով բացեց «Գյումրի-2» թեման». Վահե Հովհաննիսյան
169Երեկ, 20:54
«Դուք իմ մանկությունն եք վիրավորել. Գյումրիի հետ զգույշ եղեք». Լևոն Հարությունյան (տեսանյութ)
273Երեկ, 17:00
«Աշխարհը ներքաշվում է սպառազինությունների խելահեղ մրցավազքի մեջ»․ Լուկաշենկո
316Երեկ, 16:52
«Մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին»․ Արարատ Միրզոյան
204Երեկ, 16:00
«Այս օրերին մեր հասարակությունը բախվում է հիբրիդային սպառնալիքների հսկայական ալիքի»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
187Երեկ, 15:18
Արարատ Միրզոյանի ելույթը՝ Ժնևում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
144Երեկ, 14:36
«Երբ սկսում ես զբաղվել քաղաքականությամբ, քո ամեն արածն ու ասածը դառնում է թիրախ». Անի Սամսոնյան
149Երեկ, 14:24
