Քրեական տարրերը՝ ընտրացուցակում. նոր «չափանիշներ» ՔՊ-ում. «Ժողովուրդ»
![]() 226 Հինգշաբթի, 29 հունվարի, 2026 թ., 09:16 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այն պահին, երբ ՔՊ վարչությունը մերժում է ԱԺ ՔՊ-ական պատգամավորներ Ջուլիետա Ազարյանին, Հայկ Սարգսյանին, անգամ Հայկ Ցիրունյանին, նույն այդ վարչությունը ընտրացուցակի թեկնածու է դարձնում մի մարդու, որի անունը կապվում է քրեական վարքագծի, սպառնալիքների և բռնության պատմությունների հետ։ Այլ կերպ ասած՝ քրեական տարր է, որի գոյությունը որևէ քաղաքական թիմում արդեն խնդիր է։ Խոսքը իշխող կուսակցության անդամ, Արագածավանի կոմունալ բաժնի պատասխանատու Սուրեն Թորոսյանի մասին է, ով այսօր ոչ միայն ՔՊ շարքում է, այլև ցանկություն ունի պատգամավոր դառնալու։ Հանրային դաշտում արդեն շրջանառվում է տեսանյութ, որտեղ ՔՊ-ական պաշտոնյան պատմում է, թե ինչպես է ֆուտբոլի գնացող 7–8 տարեկան երեխային իջեցրել մեքենայից միայն այն պատճառով, որ երեխան արցախցի է եղել և քննադատել է Նիկոլ Փաշինյանին։ «Դավաճան Նիկոլը հողերը տվեց… պուճուր երեխա», - զայրացած պատմում է ՔՊ-ականը։ Սրան հաջորդում են արդեն ուղիղ սպառնալիքները․ Թորոսյանը տեսանյութում ասում է, որ ճշտել է երեխայի ծնողների աշխատանքը և համախոհներին խոստանում է՝ «Երկուշաբթի կզբաղվեմ դրանցով… նման մարդկանց դուրս ենք շպրտելու համակարգից»։ Երեխայի ընտանիքը Արցախից տեղահանված է, մայրը աշխատում է համայնքային ենթակայության հաստատությունում։ Թեպետ նա նշել է, որ իր որդու հետ կոպիտ վերաբերմունք չի եղել, պաշտոնատար անձի հանրային խոսքը և սպառնալիքներն արդեն իսկ ինքնին խնդիր են։ Իրավապահները, սակայն, ոչինչ չեն տեսնում․ Քննչական կոմիտեն, իհարկե, նրան որպես մեղադրյալ է ներգրավել գործով, բայց արդյունք չկա։ Նույն Սուրեն Թորոսյանը մեղադրյալ է նաև մեկ այլ գործով՝ համագյուղացուն փայտով հարվածելու և դեմքին գազ փչելու դեպքով։ Եվ այս ամենի ֆոնին՝ ՔՊ-ական պաշտոնյան տեսանյութում ողջույններ է հղում տեղական ԱԱԾ-ին ու ոստիկանությանը՝ հայտարարելով․ «Քարշ տուր, տներից հանի»։ Այսպիսով, երբ իշխող կուսակցությունը խոսում է «նոր քաղաքական մշակույթից», պարզվում է՝ այսպիսի վարքագծով մարդիկ են դառնում ընտրացուցակի թեկնածու։ Եթե սա է ՔՊ-ի «արժեհամակարգը», նշանակում է, որ բարեվարքության նոր սանդղակ է կառուցում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը․ որքան անկիրթ, բռի, քրեածին, այնքան ողջունելի իշխանության համար»։ Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում: |

«Սահմանն անցնելու կարգը բոլոր մեր անցակետերում պետք է նույնը լինի». Արման Մելիքյան
15102:06
«Լավ եղավ, որ իշխանությունը կիսաsms-ի ժանրով բացեց «Գյումրի-2» թեման». Վահե Հովհաննիսյան
169Երեկ, 20:54
«Դուք իմ մանկությունն եք վիրավորել. Գյումրիի հետ զգույշ եղեք». Լևոն Հարությունյան (տեսանյութ)
273Երեկ, 17:00
«Աշխարհը ներքաշվում է սպառազինությունների խելահեղ մրցավազքի մեջ»․ Լուկաշենկո
316Երեկ, 16:52
«Մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին»․ Արարատ Միրզոյան
204Երեկ, 16:00
«Այս օրերին մեր հասարակությունը բախվում է հիբրիդային սպառնալիքների հսկայական ալիքի»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
187Երեկ, 15:18
Արարատ Միրզոյանի ելույթը՝ Ժնևում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
144Երեկ, 14:36
«Երբ սկսում ես զբաղվել քաղաքականությամբ, քո ամեն արածն ու ասածը դառնում է թիրախ». Անի Սամսոնյան
149Երեկ, 14:24
