Լսումների փոխարեն՝ զեկույցի մոտ 20 էջանոց եզրակացություն. «Հրապարակ»
![]() 147 Հինգշաբթի, 29 հունվարի, 2026 թ., 09:24 «Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանի հունվարյան նստաշրջանի մեկնարկին իշխանական մեծամասնությունը եւ փոքրամասնությունը կրկին քննարկեցին 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցի հարցը։ Հայտնի է, որ ժամկետները խախտելու պատրվակով զեկույցը չի հրապարակվում, մինչդեռ իրականում քաղաքական որոշում է կայացվել՝ 20 թ․ ցավոտ պատմությունը նորից ասպարեզ չհանել։ Սակայն ուշագրավ է, որ անցած շաբաթվա նիստի ժամանակ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանն առաջարկեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին՝ զեկույցի հետ կապված լսումներ անցկացնել։ Ըստ ամենայնի՝ իշխանությունը որոշել է լսումները նախընտրական նպատակներին ծառայեցնել՝ առիթը բաց չթողնելով պարտության մեղավոր հռչակել նախկիններին, որոնք «բանակը թալանել են»։ Սակայն Անդրանիկ Քոչարյանին համոզել չի հաջողվում, նախկինում նա դեմ էր արտահայտվել լսումների գաղափարին՝ ասելով, որ եթե լսումներ լինեն, կնշանակի՝ զեկույց չկա, իսկ եթե կա, ապա այն պետք է ներկայացվի ԱԺ-ին։ Չի բացառվում, որ լսումների փոխարեն հրապարակեն զեկույցի եզրակացությունը՝ մոտ 20 էջանոց, որտեղ ամփոփ գնահատականներ են տրվում տեղի ունեցածին»։ |

«Սահմանն անցնելու կարգը բոլոր մեր անցակետերում պետք է նույնը լինի». Արման Մելիքյան
15102:06
«Լավ եղավ, որ իշխանությունը կիսաsms-ի ժանրով բացեց «Գյումրի-2» թեման». Վահե Հովհաննիսյան
169Երեկ, 20:54
«Դուք իմ մանկությունն եք վիրավորել. Գյումրիի հետ զգույշ եղեք». Լևոն Հարությունյան (տեսանյութ)
273Երեկ, 17:00
«Աշխարհը ներքաշվում է սպառազինությունների խելահեղ մրցավազքի մեջ»․ Լուկաշենկո
316Երեկ, 16:52
«Մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին»․ Արարատ Միրզոյան
204Երեկ, 16:00
«Այս օրերին մեր հասարակությունը բախվում է հիբրիդային սպառնալիքների հսկայական ալիքի»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
187Երեկ, 15:18
Արարատ Միրզոյանի ելույթը՝ Ժնևում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
144Երեկ, 14:36
«Երբ սկսում ես զբաղվել քաղաքականությամբ, քո ամեն արածն ու ասածը դառնում է թիրախ». Անի Սամսոնյան
149Երեկ, 14:24
