Հինգշաբթի, 29 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

ՀՀ բոլոր ավտոճանապարհները բաց են, Աշտարակի ավտոճանապարհներին մառախուղ է

ՀՀ բոլոր ավտոճանապարհները բաց են, Աշտարակի ավտոճանապարհներին մառախուղ է
78
Այսօր, 09:42

ՀՀ ճանապարհային դեպարտամենտը հայտնում է․ «Հունվարի 29-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ միայն անվաշղթաների կիրառմամբ։
Աշտարակի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։
Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի և Կապանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»։