Հինգշաբթի, 29 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ձեր իշխանության օրոք բանակում ծառայած հազարավոր տղաների ծնողներ միայն գերեզմանի համար ծաղիկ են գնում»․ Արթուր Սուքոյան

«Ձեր իշխանության օրոք բանակում ծառայած հազարավոր տղաների ծնողներ միայն գերեզմանի համար ծաղիկ են գնում»․ Արթուր Սուքոյան
92
Այսօր, 11:36

Պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Ալեն Սիմոնյանը վրդովված պատմում է, թե 26 տարի առաջ՝ նախագահ Քոչարյանի օրոք, երբ ինքը ծառայում էր բանակում, իր ծնողները ստիպված էին Վերնիսաժից հագուստ գնել նրա համար։
Ալեն, եթե նման բան իսկապես եղել է՝ դա խնդիր է եղել։ Սակայն այսօր այդ պատմությունը տնքտնքալով ու ողբերգության վերածելով ներկայացնելը ցինիզմ է և լկտիություն։
Քանի որ հենց ձեր իշխանության օրոք՝ 2020-ին, 22-ին և 23-ին, բանակում ծառայած հազարավոր տղաների ծնողներ այլևս ոչ թե հագուստ են գնում իրենց երեխաների համար, այլ միայն՝ գերեզմանի համար ծաղիկ»։

Աղբյուրը`   Արթուր Սուքոյան