Հինգշաբթի, 29 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Մայիսի 4-ը կլինի ոչ աշխատանքային օր, փոխարենը աշխատանքային կլինի ապրիլի 18-ը՝ շաբաթ օրը

Մայիսի 4-ը կլինի ոչ աշխատանքային օր, փոխարենը աշխատանքային կլինի ապրիլի 18-ը՝ շաբաթ օրը
130
Այսօր, 11:48

2026 թվականի մայիսի 4-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2026 թվա­կանի ապրիլի 18-ը՝ շաբաթ օրը, որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։

Աշխատանքային օրը փոխելը պայմանավորված է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովով, որն անցկացվելու է Հայաստանում։

«Ակտիվորեն ներգրավված լինելով Եվրոպական քաղաքական համայնքում (ԵՔՀ) և կարևոր դեր խաղալով տարածաշրջանային անվտանգության և համագործակցության հարցերում՝ Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովը: Հաշվի առնելով միջոցառման կարևորությունն ու Հայաստանի համար աննախադեպ մասնակցության մակարդակը (նախատեսվում է մոտ 50 բարձրաստիճան պատվիրակության՝ երկրի կամ կառույցի ղեկավարի մակարդակով)՝ Երևան քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել»,- նշված է նախագածի հիմնավորման մեջ։