«Ադրբեջանի առաջատար հեռուստաալիքներից մեկի հատուկ հաղորդաշարը կոչվում է «Արևմտյան Ադրբեջանի խրոնիկա»»․ Տաթևիկ Հայրապետյան
![]() 301 Հինգշաբթի, 29 հունվարի, 2026 թ., 17:36 Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. ««Baku TV» հեռուստաալիքը Ադրբեջանի առաջատար հեռուստաալիքներից է։ Այն շատ ակտիվ է Հայաստանի դեմ վտանգավոր քարոզչական խոսույթներ տարածելու գործում։ Իրենք ունեն հատուկ հաղորդաշար, որը կոչվում է «Արևմտյան Ադրբեջանի խրոնիկա»։ Այն եթեր է դուրս գալիս 2023 թվականի հունվարի 30-ից, այսինքն՝ արդեն 3 տարի, շաբաթական առնվազն մեկ անգամ պատրաստում են տեսանյութեր ադրբեջաներեն, անգլերեն, երբեմն նաև ռուսերեն լեզուներով, որտեղ Հայաստանի Հանրապետության տարածքը ներկայացվում է որպես «ադրբեջանական հող»։ Վերջին թողարկման ժամանակ, որը եթեր է գնացել մեկ օր առաջ, բառացի ասվում է հետևյալը․ «20-րդ դարում հայերի համար պետություն կառուցվեց ադրբեջանական հողերի վրա, որից հետո հայերը սկսեցին տարածքային պահանջներ ներկայացնել։ Դրա հետևանքով «Արևմտյան Ադրբեջանի» բնակչությունը բռնի տեղահանման ենթարկվեց, ցեղասպանվեց, տեղանունները փոխվեցին…»։ Հետո արդեն ՀՀ բոլոր մարզերը ներկայացվում են «ադրբեջանական» անուններով՝ որպես «ադրբեջանական հող»։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Սահմանն անցնելու կարգը բոլոր մեր անցակետերում պետք է նույնը լինի». Արման Մելիքյան
14402:06
«Լավ եղավ, որ իշխանությունը կիսաsms-ի ժանրով բացեց «Գյումրի-2» թեման». Վահե Հովհաննիսյան
165Երեկ, 20:54
«Դուք իմ մանկությունն եք վիրավորել. Գյումրիի հետ զգույշ եղեք». Լևոն Հարությունյան (տեսանյութ)
266Երեկ, 17:00
«Աշխարհը ներքաշվում է սպառազինությունների խելահեղ մրցավազքի մեջ»․ Լուկաշենկո
303Երեկ, 16:52
«Մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին»․ Արարատ Միրզոյան
202Երեկ, 16:00
«Այս օրերին մեր հասարակությունը բախվում է հիբրիդային սպառնալիքների հսկայական ալիքի»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
184Երեկ, 15:18
Արարատ Միրզոյանի ելույթը՝ Ժնևում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
142Երեկ, 14:36
«Երբ սկսում ես զբաղվել քաղաքականությամբ, քո ամեն արածն ու ասածը դառնում է թիրախ». Անի Սամսոնյան
146Երեկ, 14:24
