«Մի անգամ զանգել էի Հեյդար Ալիևին և առաջարկել, որ բիտում առնենք իրենցից». Ռոբերտ Քոչարյան
![]() 361 Հինգշաբթի, 29 հունվարի, 2026 թ., 13:42 «Մի անգամ զանգել էի Հեյդար Ալիևին և ասել՝ մեծ ծրագիր ենք անում, Լիսի հիմնադրամով ասֆալտ էինք փռում: Ես իմ գրասենյակից զանգել եմ իրեն և առաջարկել եմ, որ բիտումը իրենցից առնենք, որ լավ էլ քայլ է, որ սկսենք տնտեսական հարաբերություններ ձևավորել: Ինքը ասեց՝ մի երկու օր մտածեմ, հետ կզանգեմ»,- ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Շարունակելով խոսքը՝ նա նշել է, որ 2 օր հետո Հեյդար Ալիևը զանգել է, ասել է՝ ճիշտ ես ասում, բայց մեզ մոտ դա կարող է սխալ ընկալվի, ես որ այդ գործարքին գնամ, շատ լուրջ քննադատության տակ կհայտնվեմ: «Ասաց՝ մի քիչ տրամադրություններն այստեղ ուրիշ են՝ դուք հաղթած կողմ եք, տրամադրությունները ուրիշ են», ասել է Քոչարյանը՝ հավելելով. «Ուզում եմ հասկանաք իմ վերաբերմունքը տնտեսական համագործակցության վերաբերյալ և ուղղակի ճիշտ գնահատեք, թե հիմա ում հետ գործ ունեք»: |

«Սահմանն անցնելու կարգը բոլոր մեր անցակետերում պետք է նույնը լինի». Արման Մելիքյան
14402:06
«Լավ եղավ, որ իշխանությունը կիսաsms-ի ժանրով բացեց «Գյումրի-2» թեման». Վահե Հովհաննիսյան
165Երեկ, 20:54
«Դուք իմ մանկությունն եք վիրավորել. Գյումրիի հետ զգույշ եղեք». Լևոն Հարությունյան (տեսանյութ)
266Երեկ, 17:00
«Աշխարհը ներքաշվում է սպառազինությունների խելահեղ մրցավազքի մեջ»․ Լուկաշենկո
303Երեկ, 16:52
«Մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին»․ Արարատ Միրզոյան
202Երեկ, 16:00
«Այս օրերին մեր հասարակությունը բախվում է հիբրիդային սպառնալիքների հսկայական ալիքի»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
184Երեկ, 15:18
Արարատ Միրզոյանի ելույթը՝ Ժնևում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
142Երեկ, 14:36
«Երբ սկսում ես զբաղվել քաղաքականությամբ, քո ամեն արածն ու ասածը դառնում է թիրախ». Անի Սամսոնյան
146Երեկ, 14:24
