«Ճշմարտությունն այն է, որ ՀՀ-ն մերը չէր, և այլևս մերն է»․ Նիկոլ Փաշինյան
![]() 658 Հինգշաբթի, 29 հունվարի, 2026 թ., 14:08 «Ես Ադրբեջանի նախագահի կայացրած մի շարք որոշումների վերաբերյալ իմ գոհունակությունն արտահայտել եմ, մասնավորապես, եթե Ադրբեջանի տարածքով Հայաստան գալիս է հացահատիկ, դիզվառելիք, ճանապարհների ապաշրջափակում է տեղի ունենում, ես չեմ կարծում, որ դրա համար մենք պետք է Ադրբեջանին քննադատենք, էլ չեմ ասում, որ դատափետենք»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես իմ ամանորյա ուղերձում ասել եմ, որ այն խոսույթը, որ «Ղարաբաղը մերն էր, այլևս մերը չէ», աշխարհաքաղաքական թակարդում գտնվողի խոսույթ է: Ճշմարտությունն այն է, որ ՀՀ-ն մերը չէր, և այլևս մերն է: Կարծում եմ՝ այդ թեման մեկընդմիշտ պետք է փակենք, որովհետև Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը, և այդ թեման ինձ համար փակված է: Ես էլ Հայաստանի ժողովրդին շատ ուղիղ հրապարակային ասել եմ, որ կարծում եմ՝ Ղարաբաղի շարժումը չպետք է շարունակվի: Ես, որպես ՀՀ-ի վարչապետ, որդեգրում եմ այդ գիծը և տանելու եմ այդ գիծը, և եթե քաղաքացիները գտնում են, որ սխալ եմ ես, անհամաձայնություն ունեն այդ քաղաքականության հետ, ես կոչ եմ անում, որ նրանք հեղափոխություն անեն»,- նշեց Փաշինյանը։ |

«Սահմանն անցնելու կարգը բոլոր մեր անցակետերում պետք է նույնը լինի». Արման Մելիքյան
14402:06
«Լավ եղավ, որ իշխանությունը կիսաsms-ի ժանրով բացեց «Գյումրի-2» թեման». Վահե Հովհաննիսյան
165Երեկ, 20:54
«Դուք իմ մանկությունն եք վիրավորել. Գյումրիի հետ զգույշ եղեք». Լևոն Հարությունյան (տեսանյութ)
266Երեկ, 17:00
«Աշխարհը ներքաշվում է սպառազինությունների խելահեղ մրցավազքի մեջ»․ Լուկաշենկո
303Երեկ, 16:52
«Մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին»․ Արարատ Միրզոյան
202Երեկ, 16:00
«Այս օրերին մեր հասարակությունը բախվում է հիբրիդային սպառնալիքների հսկայական ալիքի»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
184Երեկ, 15:18
Արարատ Միրզոյանի ելույթը՝ Ժնևում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
142Երեկ, 14:36
«Երբ սկսում ես զբաղվել քաղաքականությամբ, քո ամեն արածն ու ասածը դառնում է թիրախ». Անի Սամսոնյան
146Երեկ, 14:24
