«Ինչո՞ւ է Անկարան հանկարծ «մտահոգվել» Թեհրանի անվտանգությամբ». Տիգրան Խզմալյան
![]() 235 Ուրբաթ, 30 հունվարի, 2026 թ., 04:12 Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱՄՆ-Իրան հերթական սրվող հակամարտությամ մեջ անսպասելիորեն միջամտեց Թուրքիան։ Էրդողանն առաջարկեց իրեն Թրամփի և Խամենեիի բանակցությունների «խաղաղարարի» դերում։ Ինչո՞ւ է Անկարան հանկարծ «մտահոգվել» Թեհրանի անվտանգությամբ։ Պատճառը պարզ է՝ Թուրքիան վախենում է կորցնել տարածաշրջանում Արևմուտքի հիմնական «գործավարի» իր ավանդական կարգավիճակը, ինչն անխուսափելի է, եթե ԱՄՆ միջամտությամբ Իրանն իսլամական կրոնապետությունից վերածվի Արևմուտքի գործընկեր և դաշնակից, ինչպես եղել 1979թ. առաջ շահ Փահլավիի օրոք։ Աշխարհիկ ու արևմտամետ Իրանը Թուրքիայի մղձավանջն է։ Ահա ինչու Էրդողանը շտապում է կանխել ԱՄՆ-ի հարվածը Թեհրանի մոլլաների բռնապետությանը, պահպանելու համար թրքական «մենաշնորհը» տարածաշրջանում։ Սակայն այս խաղում կա ևս մի կարևոր մասնակից՝ Իսրայելը։ Վարչապետ Նեթանյահուն շատ բացասաբար է վերաբերվում Էրդողանի թուրանական նկրտումներին և իր հերթին համոզում է Թրամփին՝ խաղադրույք կատարել Իրանում հասունացող իշխանափոխությանը։ Այս բարդ իրավիճակում ՀՀ-ն չի կարողանում չեզոք մնալ և դժբախտաբար, Փաշինյանի ներկայիս կողմնորոշումն ավելի մոտ է Թուրքիայի, Ռսաստանի և Ազռբաժանի դիրքորոշմանը, որոնք ձգտում են պահպանել status quo, որն անչափ անբարենպաստ է Հայաստանի գերագույն շահերին։ ՀԵՎԿ համոզմամբ, դրանք են՝ ԵՄ անդամ եվրոպական երկիր դառնալը, ազատագրված ու ժողովրդավար Իրանի հարևանությամբ»։ Աղբյուրը` Տիգրան Խզմալյան |

«Սահմանն անցնելու կարգը բոլոր մեր անցակետերում պետք է նույնը լինի». Արման Մելիքյան
11402:06
«Լավ եղավ, որ իշխանությունը կիսաsms-ի ժանրով բացեց «Գյումրի-2» թեման». Վահե Հովհաննիսյան
155Երեկ, 20:54
«Դուք իմ մանկությունն եք վիրավորել. Գյումրիի հետ զգույշ եղեք». Լևոն Հարությունյան (տեսանյութ)
250Երեկ, 17:00
«Աշխարհը ներքաշվում է սպառազինությունների խելահեղ մրցավազքի մեջ»․ Լուկաշենկո
280Երեկ, 16:52
«Մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին»․ Արարատ Միրզոյան
196Երեկ, 16:00
«Այս օրերին մեր հասարակությունը բախվում է հիբրիդային սպառնալիքների հսկայական ալիքի»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
178Երեկ, 15:18
Արարատ Միրզոյանի ելույթը՝ Ժնևում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
137Երեկ, 14:36
«Երբ սկսում ես զբաղվել քաղաքականությամբ, քո ամեն արածն ու ասածը դառնում է թիրախ». Անի Սամսոնյան
142Երեկ, 14:24
