Հինգշաբթի, 29 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Հաղորդում եմ ներկայացրել ԱԱԾ աշխատակից Աղաջանյանի դեմ` կեղծ ապացույց օգտագործելու համար»․ Հովհաննես Խուդոյան

«Հաղորդում եմ ներկայացրել ԱԱԾ աշխատակից Աղաջանյանի դեմ` կեղծ ապացույց օգտագործելու համար»․ Հովհաննես Խուդոյան
115
Այսօր, 16:06

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քիչ առաջ գլխավոր դատախազին հաղորդում եմ ներկայացրել ԱԱԾ աշխատակից Աղաջանյանի դեմ՝ ՕՀՄ տվյալ կեղծելու, ՔԿ նախկին քննիչ, 18 արդարների գործով քննչական խմբի ղեկավար Մնոյանի դեմ՝ քրեական վարույթի ընթացքում ապացույց կեղծելու և հանրային մեղադրողներ Հայկ Հովհաննիսյանի և Վահան Հարությունյանի դեմ՝ կեղծ ապացույց օգտագործելու համար:
Հիշեցնեմ, որ դեռևս ամիսներ առաջ տեղեկացրել էինք, որ տխրահռչակ «գյուլլելու» մասին ապացույցը կեղծված է՝ ներկայացնելով իրական խոսակցությունը: Հնարավորություն էինք տվել դատախազներին մինչև ապացույցների հետազոտման փուլը հրաժարվել դրանից և ինքնուրույն ապահովել կեղծիք կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու գործընթացը:
Վերջիններս ոչ միայն հարցին ընթացք չեն տվել, այլև նախորդ վերջին դատական նիստերում պնդել են այդ կեղծ ապացույցը օգտագործելու միջնորդությունը:
Ներկայացված հաղորդումը նաև հնարավորություն է գլխավոր դատախազի համար ապացուցել, որ ոչ թե իր ցանկությամբ է սուտ տվյալներ հայտնել ԱԺ ամբիոնից, այլ ենթակաների հանցավոր գործունեության արդյունքում»: