«Արտգործնախարարի հայտարարությունն ուղղակի անբարոյականություն էր». Ռոբերտ Քոչարյան
![]() 358 Հինգշաբթի, 29 հունվարի, 2026 թ., 16:18 «Արտգործնախարարի հայտարարությունն ուղղակի անբարոյականություն էր, ուղղակի աբսուրդ է»,- ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ նիստում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի Եկեղեցու և հոգևորականների մասին ունեցած ելույթին:
Նա ընդգծել է. «Իշխանությունն է հարձակվել եկեղեցու վրա, և այնպիսի տպավորություն է, թե մտածում են՝ կարող են մտնել, փոխել և անձական օգտագործման կառույց ունենալ։ Սա է նպատակը։ Ինչու՞ նման հայտարարությունները բավարար արձագանք չեն ստանում Եվրոխորհրդարանում։ Խնդիրն ավելի շատ աշխարհաքաղաքական է։ Օրինակ, ԵՄ դիվանագիտության ղեկավարը Կայա Կալասն է, նա Էստոնիայի նախկին վարչապետն է եղել։ Վարչապետ եղած ժամանակ, նա հայտարարում էր, որ Ռուսաստանը պետք է մասնատել երեք մասի։ Փոքր երկրի ղեկավար ես, ո՞նց ես մասնատելու Ռուսաստանը, քո երկրի անվտանգության մասին ընդհանրապես մտածու՞մ ես։ Այդ հոգեբանությունն ունեցող մարդը դարձել է ԵՄ–ի համար մեկ դիվանագետը։ Այլ աչքով է պետք նայել այս ամենին, սրանք ծայրահեղ քաղաքականացված հայտարարություններ են, որոնք շատ դեպքերում իրականության հետ որևէ առնչություն չունեն»։ |

«Սահմանն անցնելու կարգը բոլոր մեր անցակետերում պետք է նույնը լինի». Արման Մելիքյան
14402:06
«Լավ եղավ, որ իշխանությունը կիսաsms-ի ժանրով բացեց «Գյումրի-2» թեման». Վահե Հովհաննիսյան
165Երեկ, 20:54
«Դուք իմ մանկությունն եք վիրավորել. Գյումրիի հետ զգույշ եղեք». Լևոն Հարությունյան (տեսանյութ)
266Երեկ, 17:00
«Աշխարհը ներքաշվում է սպառազինությունների խելահեղ մրցավազքի մեջ»․ Լուկաշենկո
303Երեկ, 16:52
«Մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին»․ Արարատ Միրզոյան
202Երեկ, 16:00
«Այս օրերին մեր հասարակությունը բախվում է հիբրիդային սպառնալիքների հսկայական ալիքի»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
184Երեկ, 15:18
Արարատ Միրզոյանի ելույթը՝ Ժնևում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
142Երեկ, 14:36
«Երբ սկսում ես զբաղվել քաղաքականությամբ, քո ամեն արածն ու ասածը դառնում է թիրախ». Անի Սամսոնյան
146Երեկ, 14:24
