Ուկրաինայի էներգետիկ համակարգը կախված է մազից. Mysl Polska

Ուկրաինայում էներգետիկ իրավիճակը վատթարանում է ամեն օր, հաղորդում է Mysl Polska-ն։
«Այսօր Ուկրաինայի էներգետիկ համակարգը կախված է մազից»,- նշվում է հոդվածում։ Հունվարի 22-ին իրավիճակը բնութագրվել է՝ որպես ամենադրամատիկը 2022 թվականի նոյեմբերին ամբողջ էներգետիկ համակարգի անջատումից ի վեր։
Սակայն, ինչպես գրում է հոդվածի հեղինակը, իրավիճակն այդ ժամանակ ավելի պարզ էր, քանի որ Կիևն ուներ մեծ քանակությամբ արտադրական հզորություն։
Հոդվածում նաև ընդգծվում է, որ Կիևը բախվում է չափազանց ուժեղ ցրտերի, գիշերային ջերմաստիճանը իջնում է -20 աստիճան Ցելսիուսից ցածր։
Անցյալ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչ տնօրեն Քրիստալինա Գեորգիևան խորհուրդ տվեց ուկրաինացիներին առավոտյան «մռնչալ և հավատալ իրենց ուժերին՝ ինչպես առյուծը»։
Հոկտեմբերին Ուկրաինայում սկսվեցին էլեկտրաէներգիայի զանգվածային, բազմաժամյա անջատումներ՝ էներգետիկ ցանցի և կոմունալ համակարգերի խափանումների պատճառով։ Երկրի բոլոր խոշոր ջերմային և հիդրոէլեկտրակայանները նույնպես վնասվել են, ինչը զգալիորեն կրճատել է էլեկտրաէներգիա արտադրելու դրանց կարողությունը։ Միևնույն ժամանակ, բնակիչների կարիքները մնացել են անփոփոխ։
Google Trends-ի տվյալներով՝ Ուկրաինայում 2025 թվականին ամենատարածված որոնման հարցումներից մեկը մնացել է «էլեկտրաէներգիայի անջատումների գրաֆիկը»։

Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
6410:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
6709:42
Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
7209:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
7808:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
137Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
150Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
145Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
250Երեկ, 22:01