Հինգշաբթի, 29 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

«Ինչո՞ւ դա պարոն Քոչարյանին չէր մտահոգում 1999-ին, երբ առաջարկում էր Մեղրին Լաչինով փոխանակելու տարբերակը». Արամ Սարգսյան

«Ինչո՞ւ դա պարոն Քոչարյանին չէր մտահոգում 1999-ին, երբ առաջարկում էր Մեղրին Լաչինով փոխանակելու տարբերակը». Արամ Սարգսյան
106
Այսօր, 20:06

Հանրապետություն կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը գրում է. «Միջին միջանցքի մասով՝ Թրամփի ուղին մեկնաբանելիս, Ռոբերտ Քոչարյանն ասում է. «Ինձ ամենաշատը մտահոգում է Իրանի հետ սահմանի հանգամանքը»։ Հետաքրքիր է, թե ինչո՞ւ դա պարոն Քոչարյանին չէր մտահոգում 1999-ին, երբ առաջարկում էր Մեղրին Լաչինով փոխանակելու տարբերակը, որի պարագայում ընդհանրապես Իրանի հետ սահման չէինք ունենում։ Հ.Գ. Հոգեբանությունը հիմնավորում է, որ մտահոգությունների կտրուկ փոփոխությունը խորը ընկճախտի հետևանք է»։

Աղբյուրը`   Արամ Սարգսյան