Ուկրաինայի կարգավորման շուրջ իրավիճակը նման է հավի և ձվի պարադոքսի. Washington Post

Ուկրաինացի պաշտոնյաները ցանկանում են, որ տարածքային զիջումներից առաջ ստորագրվեն անվտանգության երաշխիքներ, մինչդեռ Միացյալ Նահանգները պնդում է հակառակ հաջորդականության վրա: Ըստ Washington Post-ի՝ իրավիճակը նման է հավի և ձվի պարադոքսի։
ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն չորեքշաբթի օրը հայտարարել էր, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ ընդհանուր համաձայնություն, իբր, արդեն ձեռք է բերվել: Նա պարզաբանել էր, որ երաշխիքների մեխանիզմը, ըստ էության, հիմնված է ԱՄՆ-ի աջակցության վրա: «Զելենսկին և ուկրաինացի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ասում են, որ իրենց անհրաժեշտ են ստորագրված երաշխիքներ՝ նախքան որևէ տարածքային զիջում անելը»,- հաղորդել է թերթը։
Այնուամենայնիվ, ինչպես նշում է թերթի աղբյուրներից մեկը՝ անանուն արևմտյան դիվանագետը, ԱՄՆ-ն դժկամությամբ է ստորագրում անվտանգության երաշխիքներ, մինչև տարածքային հարցի շուրջ համաձայնություն չլինի։
«Դա մի տեսակ հավի և ձվի խնդիր է», - հավելել է դիվանագետը։

«Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում խցանումների պատճառով». Վահե Գրիգորյան
3120:00
«Երևանի խցանումները բավական են, որ քաղաքային իշխանությունները 2028-ի ընտրություններին չվերարտադրվեն». Մանուկ Սուքիասյան
7119:06
«Լավ է լինելու, ժողովո՛ւրդ, չարը խափանվելու է, բարին՝ կատարվի». Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
6718:48
Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ-ից պատգարակով կրկին տեղափոխել են դատարան. հետազոտվում են ապացույցները
7718:24
«Մեր միասնության ձևաչափից իշխանությունը ցայտնոտի մեջ է». Գոհար Մելոյան (տեսանյութ)
8517:48
«Պերուում կանխել են ավելի քան 3 հազար տարանտուլայի՝ մաքսանենգ ճանապարհով արտահանման փորձը». #AFP
11517:25
«Մի՛ վստահեք կեղծ «հայր սուրբին», մի՛ սեղմեք WhatsApp խմբերի հրավերները»․ Սամվել դպիր Գրիգորյան
8716:54
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը հայտարարություն է տարածել
19816:49