Ուրբաթ, 30 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

Հերքվել է Առուշ Առուշանյանի մասնակցությունը Գորիսում տեղի ունեցած ողբերգական միջադեպին

Հերքվել է Առուշ Առուշանյանի մասնակցությունը Գորիսում տեղի ունեցած ողբերգական միջադեպին
95
Երեկ, 22:48

ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քրեական վարչության Գորիսի քննչական բաժնում «սպանություն, սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում նոր մանրամասներ են պարզվել հունվարի 25-ին Գորիս քաղաքի «Թոզկապ» կոչվող տարածքի գերեզմանատան ճանապարհին տեղի ունեցած միջադեպից, որի ժամանակ 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի տեղափոխվել էր «Գորիս» բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ պարզվել է, որ «պոլիտրավմա, բազմաբեկորային վնասում» ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով Գորիսի հիվանդանոց է տեղափոխվել Գորիս քաղաքի բնակիչ 30-ամյա Արսեն Երեմյանմ, ում ժամեր անց ռեանիմոբիլով «Գորիս» բժշկական կենտրոնից տեղափոխել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ էլ այս պահին իր բուժումն է ստանում։
Պարզվել է, որ մահացածներն են Գորիսի բնակիչներ 45-ամյա Վարուժան Յոլյանը և 38-ամյա Արմեն Յոլյանը։

Այդ օրը հողամասի հետ կապված խնդիրները պարզաբանելու նպատակով, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 16։30-ի սահմաններում «Թոզկապ» կոչվող տարածքի գերեզմանների ճանապարհին Վ․ Յոլյանը հանդիպել է Ա․ Յոլյանին, ով եղել է իր ընկերոջ՝ Ա․ Երեմյանի հետ։ Խոսակցությունը կարճ ժամանակում վերածվել է վիճաբանության, որի ընթացքում էլ Վ․ Յոլյանը պայթեցրել է իր մոտ եղած նռնակը, ինչն էլ դարձել է իր և Ա․ Յոլյանի մահվան պատճառը։
Աղբյուրի տեղեկություններով վիրավոր Ա․ Երեմյանը աշխատում է Գորիսի մանկապատանեկան մարզադպրոցում՝ որպես մարզիչ։

Մահացածներից Ա․ Յոլյանը Գորիսի քաղաքապետ Ա․ Առուշանյանի վարորդն էր։