«Ես ձեզ մաղթում եմ նույնպիսի «ժողովրդավարություն» ձեր երկրներում, ինչպիսին այսօր կա Հայաստանում». Բագրատ Արքեպիսկոպոս

Խորհրդարանական վեհաժողովի զեկույցի վերաբերյալ
Լսեցի և կարդացի ձեր զեկույցի այն հատվածը, որը վերաբերում է լիարժեք մոնիթորինգի ընթացակարգի ներքո գտնվող երկրներին, այդ թվում՝ Հայաստանին։
Մասնավորապես, ցանկանում եմ անդրադառնալ այն ձևակերպմանը, ըստ որի դուք «խորապես մտահոգված եք … իշխանությունը զավթելու վերաբերյալ մի քանի հոգևորականների կողմից կազմակերպված դավադրությունների մասին հաղորդումներով»։
Նախ՝ ակնհայտ է, որ դուք անաչառ մոնիթորինգ չեք իրականացրել, կամ առնվազն ոչ ոք չի կապվել ո՛չ ինձ հետ, ո՛չ էլ այն հոգևորականների, որոնք անարդարորեն մեղադրվում են դրա մեջ։
Երկրորդ՝ դուք ևս մեկ անգամ ապացուցեցիք, որ ոչ այլ ինչ եք, քան պարզ երկերեսանիք, և ձեր արյունոտ, կեղտոտ աշխարհաքաղաքական շահերն ու օրակարգն եք առաջ մղում ձեր կեղծ և ինքնանպատակ ժողովրդավարության դրոշի ներքո։
Սուրբ Գրքում ասվում է՝ դուք փտած գերեզմաններ եք, և ես ձեզ մաղթում եմ նույնպիսի «ժողովրդավարություն» ձեր երկրներում, ինչպիսին այսօր կա Հայաստանում։
Սակայն վստահեցնում եմ՝ իմ Հարություն առած Տիրոջ օգնությամբ Հայաստանը՝ իմ երկիրը, կազատագրվի, ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ և ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ կհաղթանակեն։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
29.01.2026»:

Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
6410:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
6709:42
Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
7209:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
7808:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
137Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
150Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
145Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
250Երեկ, 22:01