«Ոչ ոք մեզ չի ապահովվի մեր վերադարձը Արցախ, եթե մենք ինքներս չդառնանք ուժ». Հակոբ Հակոբյան

Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության համահիմնադիր և համանախագահ Հակոբ Հակոբյանը գրում է. «Մեր ցավն իրական է, մեր իրավունքները՝ անվիճելի։ Բայց ոչ ոք մեր փոխարեն վերադարձ չի պարտադրի, եթե նույնիսկ անընդհատ կրկնենք. «Արցախահայությունը Արցախի բնիկ ժողովուրդն է, վերադարձի իրավունքը միջազգային իրավունք է, տեղահանությունը՝ հանցագործություն»։ Սրանք բոլորը ճիշտ են։ Բայց ճիշտը դեռ ճանապարհ չէ։ Եթե մենք ներկայանանք միայն որպես զոհ, մեզ կխղճան։ Այսօր արցախահայությունը Հայաստանում գոյություն ունի՝ որպես տասնյակ հազարավոր առանձին ընտանիքներ։ Քանի դեռ մենք չենք ձևավորվել՝ որպես պահանջատեր ուժ, մեզ դիտարկում են՝ որպես սոցիալական խնդիր, ոչ թե քաղաքական գործոն։ Սոցիալական խնդիրները կարևոր են, բայց դրանք չեն վերադարձնում հայրենիքը։ Եթե մենք միայն օգնություն ենք խնդրում, մեզ կօգնեն։ Իսկ եթե մենք պահանջենք իրավունք, ստիպված կլինեն հաշվի նստել մեր հետ։ Եթե ներկայանանք՝ որպես սուբյեկտ, մեզ հետ հաշվի կնստեն։ Ոչ ոք մեզ չի ապահովվի մեր վերադարձը Արցախ, եթե մենք ինքներս չդառնանք այն ուժը, որի հետ հաշվի չնստելն անհնար կլինի»:

Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
6410:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
6709:42
Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
7209:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
7808:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
137Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
150Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
145Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
250Երեկ, 22:01