Նա ասաց այն, ինչը փորձում են թաքցնել. «Հրապարակ»
![]() 195 Ուրբաթ, 30 հունվարի, 2026 թ., 09:30 «Հրապարակ»-ը գրում է. « Քաղաքականություն «ՀՐԱՊԱՐԱԿ». ՆԱ ԱՍԱՑ ԱՅՆ, ԻՆՉԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԹԱՔՑՆԵԼ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ասուլիսում երեկ անդրադարձավ ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական հարցերին։ Նա ասաց, որ Հայաստանը պետք է անի ամեն ինչ՝ գերտերությունների շահերի բախման կետում չհայտնվելու համար՝ «հմուտ նավապետը փոթորիկի ժամանակ իր նավն օվկիանոս չի հանում՝ չվտանգելով ո՛չ նավը, ո՛չ անձնակազմը»։ Նշեց, որ ԱՄՆ-ն ապամոնտաժում է այն աշխարհակարգը, որը հենց ինքն էլ ձեւավորել է։ Խոսեց մեր խորհրդանիշներից՝ եկեղեցի, Արարատ, որից չի կարելի հրաժարվել։ Ինչ վերաբերում է ընտրություններին՝ հնարավոր է ձեւավորել խոշոր նախընտրական 3-4 բլոկ, որոնք կարող են համագործակցված աշխատել: TRIPP-ը, ըստ նրա, հայ-ամերիկյան պրոյեկտ է՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի համար, եւ դա մեծ սպառնալիք է դառնալու, եթե չընդլայնվի, չընդգրկի Չինաստանն ու Ռուսաստանը, եւ չփարատվեն Իրանի մտահոգությունները։ Ասաց, որ ՀԱՊԿ-ից ինքն էլ ունի որոշակի հիասթափություն։ Լավատեսություն հայտնեց, որ պատկերն ընտրություններում ավելի բարենպաստ է լինելու ընդդիմության համար, եւ շեշտեց, որ սոցհարցումներով են որոշելու իրենց դաշինքի առաջին համարին։ Բավականին հավակնոտ հայտարարություն արեց. «Ինձնից լավ ոչ մեկ չի կարող երկիրը հանել այս վիճակից։ Ես հենց սրա համար եմ մասնակցելու ընտրությանը։ Եթե մեր քաղաքական ուժն առաջին տեղը չի լինի, ես որեւէ հավակնություն չեմ ունենալու՝ վարչապետ դառնալ… Ես չեմ գնալու նախարար աշխատելու կամ մանդատ վերցնելու՝ պատգամավոր դառնալ»»:
|

«Սահմանն անցնելու կարգը բոլոր մեր անցակետերում պետք է նույնը լինի». Արման Մելիքյան
11402:06
«Լավ եղավ, որ իշխանությունը կիսաsms-ի ժանրով բացեց «Գյումրի-2» թեման». Վահե Հովհաննիսյան
155Երեկ, 20:54
«Դուք իմ մանկությունն եք վիրավորել. Գյումրիի հետ զգույշ եղեք». Լևոն Հարությունյան (տեսանյութ)
250Երեկ, 17:00
«Աշխարհը ներքաշվում է սպառազինությունների խելահեղ մրցավազքի մեջ»․ Լուկաշենկո
280Երեկ, 16:52
«Մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին»․ Արարատ Միրզոյան
196Երեկ, 16:00
«Այս օրերին մեր հասարակությունը բախվում է հիբրիդային սպառնալիքների հսկայական ալիքի»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
178Երեկ, 15:18
Արարատ Միրզոյանի ելույթը՝ Ժնևում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
137Երեկ, 14:36
«Երբ սկսում ես զբաղվել քաղաքականությամբ, քո ամեն արածն ու ասածը դառնում է թիրախ». Անի Սամսոնյան
142Երեկ, 14:24
