«Կարծում եմ՝ լավ հասկանում է, որ Արարատը ոչ մի կերպ չի ասոցացվում տարածքային պահանջի հետ»․ Հակոբ Բադալյան
![]() 131 Այսօր, 16:48 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Հայաստանի կառավարող ուժի ներկայացուցիչները չե՞ն հասկանում, որ մեր ազգային կենսագործունեության «հայաստանյան» շրջանակում Արարատ լեռան հիշատակումը որևէ կերպ չի նշանակում տարածքային պահանջ ներկայիս Թուրքիայի հանրապետության նկատմամբ: Վստահ եմ, որ ոմանք իսկապես չեն հասկանում և ընդամենը կրկնում են այն նարատիվը, որ օրինակ հնչեցրել է Նիկոլ Փաշինյանը՝ Թուրքիայի հետ իր խոսակցությամբ պայմանավորված դիրքորոշումը «հիմնավորելու» համար: Բայց, Նիկոլ Փաշինյանն ինքն, իհարկե, կարծում եմ՝ լավ հասկանում է, որ Արարատը ոչ մի կերպ չի ասոցացվում տարածքային պահանջի հետ: Բայց, Փաշինյանը պետք է ինչ որ կերպ «հիմնավորի» իր քաղաքականությունը, ընդ որում նաև իր էլեկտորատի մի մասի համար: Եվ ահա գտել է այդ «հիմնավորումը»: Ես անգամ կասկածում եմ, թե այդ հարցը սկզբունքային է Թուրքիայի համար: Այլ է իհարկե, որ Թուրքիան բոլորովին դեմ չի լինի օգտագործել Հայաստանի իշխանության այդ պատրաստակամությունը: Բայց, հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող կառուցել «իրական Հայաստանի» քաղաքականությունն Արցախի կորստի արդարացման համար, եթե նա այդ քաղաքականության «թիրախ» չի դարձնում նաև Արարատը»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Խոսել խաղաղության մասին այնտեղ, որտեղ կան ռազմագերիներ, նշանակում է լինել անգրագետ». Պարույր Հայրիկյան (տեսանյութ)
2617:42
««Կրթվելը նորաձև է» թեզը ծառայեցվում է իշխանական հարմարությանը»․ Արմեն Հովասափյան
4317:36
«Ձեր դպրոցը հողատո՞ւ է պատրաստում, թե՞ դիվանագետ»․ Արեգ Սավգուլյան
7617:06
«Կարծում եմ՝ լավ հասկանում է, որ Արարատը ոչ մի կերպ չի ասոցացվում տարածքային պահանջի հետ»․ Հակոբ Բադալյան
11016:48
«Եթե ձեր մեջ մեկը կա, ով լուրջ մարտական ուղի ունի անցած, ձայն հանեք»․ Արման Պետրոսյան
9316:30
«ՔԿՀ-ներում հանդիպեցի Աշոտ Մինասյանին և Վահագն Չախալյանին»․ Տիգրան Աբրահամյան
9816:24
«Հետաքրքիր է՝ ի՞նչ են զգում ուսադիրներ կրողները, երբ դասալիքը խոսում է բանակից»․ Աննա Կոստանյան (տեսանյութ)
16515:36
«Դպրոցների բուֆետներում վաճառվող սնունդը վերահսկվո՞ւմ է»․ լրագրողը՝ Տիգրան Պետրոսյանին (տեսանյութ)
12815:18
