«Դպրոցների բուֆետներում վաճառվող սնունդը վերահսկվո՞ւմ է»․ լրագրողը՝ Տիգրան Պետրոսյանին
![]() 109 Այսօր, 15:18 «2025-ին քանի՞ ստուգայց է իրականացվել դպրոցների բուֆետներում, ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել, ի՞նչ միջոցներ ձեռնարկվել»,- ասուլիսի ժամանակ դիմելով ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանին՝ հարցրեց լրագրողը: «Դպրոցներում ունենք ծրագիր, միայն դրա շրջանակում է, որ տալիս են պետական միջոցներով, այսինքն՝ գնումով սնունդ, մնացած մեծ մաս դպրոցներն ունեն իրենց, այսպես ասած, անհատական խոհանոցը»,- ի պատասխան ասաց ՍԱՏՄ ղեկավարը։ Ճշտող հարցին՝ տեսչական մարմինը ստուգո՞ւմ է՝ ինչ սնունդ է վաճառվում դպրոցներում, պաշտոնյան նշեց. «Միանշանակ, իսկ թե քանի ստուգում է եղել, չեմ կարող այս պահին ասել, բայց եթե կասեցումներ ու տուգանքներ եղել են, ուրեմն քանակը եղել է շատ: Որոնք ծրագրի շրջանակում՝ պետության կողմից է գնումն արվել, գրեթե բոլորը, որոնք մասնավոր են, բողոքների դեպքում: Մենք չենք կարող գնալ, դպրոցի դուռը բացել, ասել՝ եկել ենք, ձեր բուֆետը ստուգենք: Օրենքի մեջ չունենք էդ լիազորությունը: Կարծում եմ՝ այս տարի կավարտենք նախագիծը, ըստ որի մեր արագ արձագանքման բաժնի տեսուչները կկարողանան իրենց վկայականը ներկայացնելով՝ ստուգում կատարել»։ |

«Եթե ձեր մեջ մեկը կա, ով լուրջ մարտական ուղի ունի անցած, ձայն հանեք»․ Արման Պետրոսյան
3016:30
«ՔԿՀ-ներում հանդիպեցի Աշոտ Մինասյանին և Վահագն Չախալյանին»․ Տիգրան Աբրահամյան
3816:24
«Հետաքրքիր է՝ ի՞նչ են զգում ուսադիրներ կրողները, երբ դասալիքը խոսում է բանակից»․ Աննա Կոստանյան (տեսանյութ)
9715:36
«Դպրոցների բուֆետներում վաճառվող սնունդը վերահսկվո՞ւմ է»․ լրագրողը՝ Տիգրան Պետրոսյանին (տեսանյութ)
10715:18
«Դատարանները վիճարկում են Աստծո գոյությունը»․ Կարեն Հեքիմյան
11515:00
«Ինչպե՞ս են քաղաքացիները գնահատում Տիգրան Ավինյանի ու վարչական շրջանների ղեկավարների աշխատանքը». #Gallup-ի հարցման արդյունքները (տեսանյութ)
13314:36
«Մարդկանց մեքենաները ջարդ ու փշուր են լինում»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
16914:30
ԱԱԾ-ն ձերբակալել է Իրանից Հայաստան մտած մի խումբ քաղաքացիների
17514:06
