«Քաղաքականապես իմ երկիրը բռնազավթված է Փաշինյանի կողմից, ֆիզիկապես՝ Ալիևի»․ Հայկ Մամիջանյանը՝ ԵԽԽՎ-ում
![]() 363 Ուրբաթ, 30 հունվարի, 2026 թ., 15:24 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ԵԽԽՎ լիագումար նիստում իր ելույթի տեսանյութը, որտեղ նա անդրադառնում է միջազգային հանրության լռությանը. «Նիկոլ Փաշինյանը հարձակում է գործում Հայ Առաքելական եկեղեցու վրա։ Հարձակվում է խոսքով և ուժով․ լռություն։ Ավելի քան 6 ամիս չորս արքեպիսկոպոսներ կալանքի տակ են․ լռություն։ Հայտնի բարերարն իր աջակցությունն է հայտնում Հայ Առաքելական եկեղեցուն և դրա համար ձերբակալվում․ լռություն։ Մենք նախաձեռնում ենք իմփիչմենթի գործընթաց և ընդդիմության վարչապետի թեկնածուն ձերբակալվում է․ լռություն։ Կառավարության պաշտոնյաները թիրախավորում են անհատ լրագրողներին. լռություն։ Ձերբակալվում են բլոգերներ։ Նրանցից մեկը հացադուլ է հայտարարում և վերջինիս առողջությունն այն աստիճան է վատթարանում, որ երեկ նրան դատարան են բերել անվասայլակով․ լռություն։ Պատգամավորին, պաշտոնաթող նախագահներին, ընդդիմադիր առաջնորդներին կամ ձերբակալում են, կամ արգելում բացակայել երկրից․ լռություն։ Այս սարսափելի փաստերի շարքը ես կարող եմ անվերջ շարունակել։ Քաղաքականապես իմ երկիրը բռնազավթված է Նիկոլ Փաշինյանի կողմից, ֆիզիկապես՝ Իլհամ Ալիևի։ Իմ ավելի քան 50 հայրենակիցներ Հայաստանում զրկված են ազատությունից՝ իրենց քաղաքական հայացքների համար, իսկ պաշտոնական տվյալներով իմ 19 հայրենակիցներ Բաքվում բանտարկության մեջ են միայն այն պատճառով, որ հայ են։ Ես ինքս ինձ համար որոշում կայացրել եմ՝ չե՛մ լռելու։ Այժմ, տիկնա՛յք և պարոնա՛յք, ընտրություն կատարելու ձեր հերթն է»։ Աղբյուրը` Հայկ Մամիջանյան |

«Սահմանն անցնելու կարգը բոլոր մեր անցակետերում պետք է նույնը լինի». Արման Մելիքյան
11402:06
«Լավ եղավ, որ իշխանությունը կիսաsms-ի ժանրով բացեց «Գյումրի-2» թեման». Վահե Հովհաննիսյան
155Երեկ, 20:54
«Դուք իմ մանկությունն եք վիրավորել. Գյումրիի հետ զգույշ եղեք». Լևոն Հարությունյան (տեսանյութ)
250Երեկ, 17:00
«Աշխարհը ներքաշվում է սպառազինությունների խելահեղ մրցավազքի մեջ»․ Լուկաշենկո
280Երեկ, 16:52
«Մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին»․ Արարատ Միրզոյան
196Երեկ, 16:00
«Այս օրերին մեր հասարակությունը բախվում է հիբրիդային սպառնալիքների հսկայական ալիքի»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
178Երեկ, 15:18
Արարատ Միրզոյանի ելույթը՝ Ժնևում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
137Երեկ, 14:36
«Երբ սկսում ես զբաղվել քաղաքականությամբ, քո ամեն արածն ու ասածը դառնում է թիրախ». Անի Սամսոնյան
142Երեկ, 14:24
