«Թուրքիան «TRIPP»-ը դիտարկում է որպես միջանցք՝ իր վաղեմի գաղափարախոսությունն իրականացնելու համար»․ Մհեր Աբրահամյան
![]() 352 Շաբաթ, 31 հունվարի, 2026 թ., 03:06 Թուրքագետ Մհեր Աբրահամյանի թելեգրամյան գրառումը․ «Երեկ Անկարայում տեղի տեղի ունեցավ Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական հանդիպումը, որի արդյունքում երկու երկների միջև ստորագրվեցին մեկ տասնյակ պայմանագրեր՝ երկու երկների հարաբերությունների տարատեսակ ոլորտներին վերաբերող: Սակայն այս ամենում հատկանշական է, որ Էրդողանը հանդիպման ժամանակ իրեն հատուկ հռետորաբանությամբ խոսեց «Թյուրական աշխարհի մասին»՝ նշելով. «Մենք համոզված ենք, որ կթողնենք մեր նշանակալի ազդեցությունը «Թյուքական աշխարհում»»: Էրդողանը նաև իր խոսքում հիշատակեց Իսմաիլ Գասպրինսկուն կամ Գասպարլըյին, ով հանդիսանում պանթյուրքիզմի գաղափարախոսության հեղինակներից մեկը: Մասնավորապես Էրդողանը մեջբերեց Գասպրիսկու հետևյալ խոսքերը. «Միասնական լեզվով, մտքով և գործով»: Այս խոսքերը հանդիսանում են պանթյուրքիզմի հիմնական կարգախոսներից մեկը: Թուրքական քաղաքական ենթատեքսը շատ հստակ է Հայաստանի հետ լավ հարաբերություններում: Իզուր չէ, որ նրանք «TRIPP» կոչվածը դիտարկում են որպես միջանցք՝ իրենց վաղեմի քաղաքական գաղափարախոսությունները հողի վրա իրականություն դարձնելու: Այսօրվա հայաստանյան իշխանությունն ավելի է մոտեցնում այդ իրականությունը: Մի քանի անգամ ասել եմ, նորից կկրկնեմ. Արցախը և արցախյան պայքարը կանխել են թուրքական ծավալապաշտական ոտնձգությունները»: Աղբյուրը` Մհեր Աբրահամյան |

«Սահմանն անցնելու կարգը բոլոր մեր անցակետերում պետք է նույնը լինի». Արման Մելիքյան
9702:06
«Լավ եղավ, որ իշխանությունը կիսաsms-ի ժանրով բացեց «Գյումրի-2» թեման». Վահե Հովհաննիսյան
149Երեկ, 20:54
«Դուք իմ մանկությունն եք վիրավորել. Գյումրիի հետ զգույշ եղեք». Լևոն Հարությունյան (տեսանյութ)
242Երեկ, 17:00
«Աշխարհը ներքաշվում է սպառազինությունների խելահեղ մրցավազքի մեջ»․ Լուկաշենկո
261Երեկ, 16:52
«Մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին»․ Արարատ Միրզոյան
191Երեկ, 16:00
«Այս օրերին մեր հասարակությունը բախվում է հիբրիդային սպառնալիքների հսկայական ալիքի»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
175Երեկ, 15:18
Արարատ Միրզոյանի ելույթը՝ Ժնևում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
132Երեկ, 14:36
«Երբ սկսում ես զբաղվել քաղաքականությամբ, քո ամեն արածն ու ասածը դառնում է թիրախ». Անի Սամսոնյան
138Երեկ, 14:24
