«Սա իշխանության կողմից Եկեղեցու դեմ տարվող համակարգային պատերազմի հերթական փուլն է». Դավիթ Անանյան

ՊԵԿ նախկին ղեկավար Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը. «2026թ. փետրվարի 1-ից ՀՀ բանակում դադարեցվում է Հոգևոր ծառայության գործունեությունը։
Պաշտպանության նախարարի հրամանով ուժը կորցրած է ճանաչվում դեռ 2000 թվականից գործող կարգավորումը, և Հայ Առաքելական Եկեղեցու կողմից նշանակված հոգևոր ծառայողները դուրս են բերվում Զինված ուժերի համակարգից։
Սա պարզապես կառավարչական կամ «տեխնիկական» որոշում չէ։ Սա այս իշխանության կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ տարվող համակարգային պատերազմի հերթական փուլն է։
Բանակից հեռացվում է այն ինստիտուտը, որը գրեթե երեք տասնամյակ եղել է զինվորի կողքին՝ ոչ միայն աղոթքով, այլև մարդկային ներկայությամբ, խղճի խոսքով, ծանր պահին լսելու ու կանգուն պահելու կարողությամբ։ Փոխարենը ներդրվում է վարչական վերահսկողության տակ գտնվող, արժեհամակարգային բովանդակությունից զրկված «թույլատրելի հավատքի» մոդել։
Պաշտոնապես կասեն՝ հավատքը չեն արգելում։ Բայց փաստացի լուծարում են դրա կազմակերպված համակարգը։
Ավելին՝ այս որոշմամբ Հայոց բանակ է ներմուծվում նոր վտանգավոր տրամաբանություն։ Հոգևորականներին դուրս մղելով եկեղեցական հովանու տակից՝ իշխանությունը փաստացի ճանապարհ է բացում կարգալույծ, վարչականորեն կախված «հոգևոր գործիչների» ներգրավման համար՝ ձևավորելով հակաեկեղեցական ենթամշակույթ հենց Հայոց բանակի ներսում։
Սա արդեն ոչ միայն եկեղեցու դեմ քայլ է, այլև՝ փորձ է վերաձևելու բանակի ներքին արժեհամակարգը։
Երբ պետությունը զինվորից խլում է հոգևոր հենարանը, իսկ բանակը դարձնում է գաղափարական փորձադաշտ, դա ոչ թե բարեփոխում է, այլ՝ քաղաքակրթական ընտրություն։
Եվ դրա գինը վճարելու է առաջին հերթին հայ զինվորը»:

Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
1310:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
5509:42
Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
6409:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
7208:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
134Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
148Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
143Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
243Երեկ, 22:01