«Աստղաբաշխական բյուջե են ենթադրում այսչափ մաշված ենթակառուցվածքների նորացման աշխատանքները». Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՀԷՑ-ի «Վարդաշեն» ենթակայանում մեկ ամիս առաջ տեղի ունեցած վթարից հետո, ի թիվս ներքին հետաքննություն իրականացնելու նպատակով կազմավորված երկու առանձին հանձնաժողովների, եւս մեկ աշխատանքային խումբ է ձեւավորվել՝ ՀՀ ողջ տարածքում ՀԷՑ-ի շահագործման տակ գտնվող 110/35 կՎ բարձր լարման շուրջ 322 ենթակայաններում համալիր ստուգումներ իրականացնելու եւ վեր հանելու հրատապ ու միջնաժամկետ կտրվածքում լուծում պահանջող անհետաձգելի խնդիրները։
Այս պահին խումբն այցելել է արդեն 222 ենթակայաններ եւ գույքագրել ամբողջական խնդիրներ. մնացյալ 100 ենթակայաններում ստուգայցերը կավարտեն առաջիկա 10-12 օրերին։
Պատկերը, որը մեզ հայտնի դարձավ ստուգայցերի արդյունքում, ցավով եմ նշում, սակայն մեղմ ասած՝ հուսադրող չեն, եւ այս ուղղությամբ եւս, կարծես, նոր «պանդորայի արկղ ենք բացել». ահռելի անելիք եւ աստղաբաշխական բյուջե է ենթադրում այսչափ մաշված, խարխուլ եւ բարոյապես հնացած ենթակառուցվածքների նորացման աշխատանքները, որն անխուսափելիորեն պարտավոր ենք իրականացնելու ամենակարճ ժամկետներում, որպեսզի բաշխման ցանցի վատթար վիճակով պայմանավորված՝ մեր Պետությունը տեսանելի ապագայում որեւէ պարագայում չունենա էներգետիկ հնարավոր ճգնաժամեր։
Կից ներկայացնում եմ լուսանկարներ, որոնք արվել են այս պահին լարման տակ գտնվող մի շարք ենթակայաններում՝ Երեւանում եւ հանրապետության բազմաթիվ բնավայրերում»:

Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
1310:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
5509:42
Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
6409:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
7208:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
134Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
148Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
143Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
243Երեկ, 22:01