«Իրան-ԱՄՆ հարաբերությունների կարգավորման դեպքում Անկարան առավելություններ կստանա»․ Վարդան Ոսկանյան
![]() 494 Շաբաթ, 31 հունվարի, 2026 թ., 00:24 Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թուրքական դիվանագիտական և քաղաքական ակտիվությունը Իրան-ԱՄՆ խիստ լարված հակամարտության համատեքստում հաջողությամբ պսակվելու դեպքում էրդողանական վարչախմբին, աներկբայորեն, կբերի նկատելի օգուտներ։ Նախ՝ ներքաղաքական հարցերում ակտիվ պաշտպանելով Իրանի տեսակետները, Անկարան պարարտ հող է ստեղծում թուրք-իրանական հետագա մերձեցման և հարաբերությունների նկատելի ջերմացման համար։ Երկրորդը՝ արտաքին քաղաքական համատեքստում զգալիորեն ամրապնդում է իր դիրքերն աշխարհում և տարածաշրջանում՝ հանդես գալով որպես Իրան-ԱՄՆ հարաբերությունների կարգավորման այս պահին հիմնական դերակատար կամ առնվազն դերակատարներից կարևորագույնը։ Սիրիայում քրդական հարցում գրանցած ակնհայտ հաջողության պայմաններում, որը զուգահեռաբար Իսրայելի փաստացի պարտությունն էր դրուզներով բնակեցված Սիրիայի հարավից դեպի այդ երկրի քրդաբնակ հյուսիս-արևելք, այսպես կոչված, «Դավթի միջանցքի» կյանքի կոչման հարցում, Իրան-ԱՄն հարաբերությունների կարգավորումը թուրքական միջնորդությամբ կդառնա Անկարայի ևս մեկ հաղթանակ Թել-Ավիվի նկատմամբ՝ միևնույն ժամանակ պահպանելով իսրայելական ռեսուրսների հիմնական մասի կենտրոնացումը հենց իրանական ուղղությամբ և թույլ չտալով դրանց ուղղորդումն իր շահերի դեմ։ Եվ, ի վերջո՝ Իրան-ԱՄՆ հարաբերությունների հնարավոր կարգավորման դեպքում Անկարան կկարողանա շոշափելի առավելություններ ստանալ երկու կողմերից էլ տնտեսական հարթությունում։ Սրանք, անշուշտ, հնարավոր օգուտների մի մասն են միայն, սակայն այս ամենը հանգում է մի կարևոր պայմանի՝ Իրան-ԱՄՆ ռազմական առճակատումը թույլ չտալու, ինչն էլ իր ողջ կարողությամբ այժմ փորձում է անել էրդողանական վարչախումբը։ Իսկ այս ընթացքում Հայաստանը զուտ պասիվ դիտորդի դերում է, եթե, իհարկե, ներքին մանրախնդիր գզվռտոցի «երաժշտական» ընդմիջումներից զատ, ժամանակ է գտնում դիտարկել և գնահատել գործընթացները»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Սահմանն անցնելու կարգը բոլոր մեր անցակետերում պետք է նույնը լինի». Արման Մելիքյան
9702:06
«Լավ եղավ, որ իշխանությունը կիսաsms-ի ժանրով բացեց «Գյումրի-2» թեման». Վահե Հովհաննիսյան
149Երեկ, 20:54
«Դուք իմ մանկությունն եք վիրավորել. Գյումրիի հետ զգույշ եղեք». Լևոն Հարությունյան (տեսանյութ)
242Երեկ, 17:00
«Աշխարհը ներքաշվում է սպառազինությունների խելահեղ մրցավազքի մեջ»․ Լուկաշենկո
261Երեկ, 16:52
«Մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին»․ Արարատ Միրզոյան
191Երեկ, 16:00
«Այս օրերին մեր հասարակությունը բախվում է հիբրիդային սպառնալիքների հսկայական ալիքի»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
175Երեկ, 15:18
Արարատ Միրզոյանի ելույթը՝ Ժնևում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
132Երեկ, 14:36
«Երբ սկսում ես զբաղվել քաղաքականությամբ, քո ամեն արածն ու ասածը դառնում է թիրախ». Անի Սամսոնյան
138Երեկ, 14:24
