«Բնակիչների նյարդերի հետ խաղալուց բացի՝ թմբուկներին է զարկում»․ Ոսկան Սարգսյան
![]() 404 Ուրբաթ, 30 հունվարի, 2026 թ., 22:54 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բոլոր ժամանակներում եղել են օրվա իշխանության նվագի տակ պարողներ, այդպես իշխանության տաքուկ տեղում տեղավորվող և այդ կերպ իրենց անձնական խնդիրները լուծողներ։ Բայց երբ երկրի վարչապետը ամեն օր բնակիչների նյարդերի հետ խաղալուց բացի, հարվածային գործիքներով թմբուկներին զարկում է, ու նրա նվագի տակ պարում են, դա նորություն է։ Դա էլ հենց պետք է Նիկոլ Փաշինյանին, որպեսզի շարունակի նյուզմեյքեր լինել, հանրության ուշադրությունը շեղել Հայաստանի անվտանգային վատ իրավիճակից,Բաքվում տանջվող հայ գերիներից, ավելի քան 15 միլիարդ դոլար պետական պարտքից, կենսաթոշակառուների խղճուկ թոշակներից, պետական բյուջեն պարգևավճարներով թալանելուց, տնտեսության վատթար վիճակից, Հայաստանում մոլեգնող թմրամոլությունից և խաղամոլությունից։ Ունենք պարապ գործերով զբաղվող, Անգլիայի թագուհու դագաղի հետ սելֆի անող, ուրիշ երկրների ղեկավարների համար դաշնամուր նվագող նախագահ և դհոլչի վարչապետ։ «Դումբ-դումբ-հու» արեք»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Սահմանն անցնելու կարգը բոլոր մեր անցակետերում պետք է նույնը լինի». Արման Մելիքյան
11402:06
«Լավ եղավ, որ իշխանությունը կիսաsms-ի ժանրով բացեց «Գյումրի-2» թեման». Վահե Հովհաննիսյան
155Երեկ, 20:54
«Դուք իմ մանկությունն եք վիրավորել. Գյումրիի հետ զգույշ եղեք». Լևոն Հարությունյան (տեսանյութ)
250Երեկ, 17:00
«Աշխարհը ներքաշվում է սպառազինությունների խելահեղ մրցավազքի մեջ»․ Լուկաշենկո
280Երեկ, 16:52
«Մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին»․ Արարատ Միրզոյան
196Երեկ, 16:00
«Այս օրերին մեր հասարակությունը բախվում է հիբրիդային սպառնալիքների հսկայական ալիքի»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
178Երեկ, 15:18
Արարատ Միրզոյանի ելույթը՝ Ժնևում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
137Երեկ, 14:36
«Երբ սկսում ես զբաղվել քաղաքականությամբ, քո ամեն արածն ու ասածը դառնում է թիրախ». Անի Սամսոնյան
142Երեկ, 14:24
