«Զամպալիտները» չունեն այն պատրաստվածությունը, որ կարողանան լսել, ուղղորդել զինվորին». Արեգ Սավգուլյան
120
Այսօր, 18:54
Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գնդերեցներից ազատվեցիք, որ ի՞նչ անեք, զորամասի մատուռները կամ սրբի անկյունները քանդեք Ձեր «5-րդ սերնդի» D 30 ռազմատեխնիկայի համար անգարներ շինե՞ք։ Բանակում դաստիարակչական գծով պատասխանատու սպաները՝ «զամպալիտները» չունեն այն պատրաստվածությունը կամ պրոֆեսիոնալիզմը, որպեսզի կարողանան լսել, ուղղորդել զինվորին։ Իրենց հիմնական խնդիրը մի երկու հոգու «հավաքագրելն» է, որպեսզի իրազեկ լինեն ստորաբաժանման ներքին խոհանոցից, բայց դա շատ արագ բացահայտվում է և հենց այդ իսկ զինվորները մեկուսացվում են և նրանց մոտ խոսում են այն ինչ պետք է։ Եվ նման զինվորներին մեղմ ասած լավ աչքով չեն նայում, ինչպես դասարաններում «ծակ գերազանցիկի» սինդրոմով տառապողներին։ Բացի այդ տղայական-կիսաքրեական բարքերի կոշտ մենթալիտետը ևս ձևավորում է զինվորական ոչ պաշտոնական հիերարխիան, որը և ճշտի ու սխալի սոփեստական որոնումներում հաճախ հանգեցնում է ողբերգական դեպքերի։ Ավելին այդ պրոցեդուրայում ներքաշվում են դեղնակտուց սպաները, որոնք դեռ ապրում են «լավ տղու» ակորդի տակ և «հարզց լուծողի» մշտնջենական իդեալների ոչ կանոնագրային հարաբերությունների մշուշում։ Գնդերեցները վստահության այն հարթակն են, որն անտեսանելիորեն տեղակայված է վերոնշյալ փոխհարաբերությունների չեզոք գոտում։ Շատ դեպքերում հոգևորականները իրենց խոսքով հարթում են և զինվորներին հետ են պահում միջանձնային կոնֆլիկտներից մինչև նեղանձնական դաշտում խնդիրների կարգավորում և ներքին ներդաշնակության ձեռքբերում (ծնողի կամ հարազատի կորուստ, նշանածի կամ ընկերուհու դավաճանություն և այլն)՝ կատարելով նաև հոգեբանի գործառույթ։ փոխհարաբերությունների շերտում և ՊՆ նախարար Սուրեն Պապիկյան գիտակցում ես արդյո՞ք, որ քո կամ քո թիմի քաղաքական որոշման արդյունքում, անձամբ ստորագրել ես բազմաթիվ զինվորների պատահարների կամ մահվան վկայականների տակ։ Միթե այդ աստիճանի թքած ունեք մարդկանց ճակատագրերի վրա։ Ամեն օր բանակում պատահարներ են լինում, մի մասը ողբերգական ելքով, դրանք բազմապատկվելու են։ Հ.Գ. 12 ամյա կրթական ռեֆորմը արդեն բացասական մեծ կնիք դրեց ներբանակային զինվորական դրվածքի վրա, որովհետև 18-ը լրանալու դեպքում քաղաքացին զորակոչվում է ծառայության։ Այս ռեֆորմով ոչնչացվեց տարիքով ծառայողների՝ բարձրագույնավարտ զինվորների՝ սերժանտների կամ դասակաի հրամանատարների կաստան, որը կառավարում էր 18-20 տարեկան զինվորների տաք գլուխներն ու խենթ էմոցիաները»։