«Եթե հնում բոլոր ճանապարհները տանում էին դեպի Հռոմ, ապա այժմ դրանք ձգվում են դեպի Պեկին և Դելի»․ Գարիկ Քեռյան
![]() 474 Շաբաթ, 31 հունվարի, 2026 թ., 16:48 Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ուկրաինական պատերազմի և ԱՄՆ նախագահ Թրամփի արտաքին քաղաքականության արմատական փոփոխությունների հետևանքով Եվրոպական Միության և Մեծ Բրիտանիայի առջև առաջացած դժվարությունների հաղթահարման նպատակով Բրյուսելի ստրատեգները բավականին ակտիվ քայլեր են ձեռնարկում: Դրանք հիմնականում առևտրատնտեսական խնդիրների լուծմանն են նպատակաուղղված: Եթե հնում բոլոր ճանապարհները տանում էին դեպի Հռոմ, ապա այժմ, դրանք ձգվում են դեպի Պեկին և Դելի: Պեկինում արդեն բարձրագույն մակարդակով բանակցություններ են վարել Մակրոնը և Սթարմերը, նախատեսվում է նաև Մերցի այցը: Եվրոպական Միության ղեկավարներ Կոշտան և Ուրսուլա ֆոն դեր Լեյենը մի քանի օր առաջ դարակազմիկ բանակցություններ և պայմանագրեր ձեռք բերեցին Դելիում: Կնքվեցին աննախադեպ համաձայնագրեր Հնդկաստանի և ԵՄ շուկաների համար առավելագույն բարենպաստ պայմաններով: Ի դեպ հիացած եմ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ճկուն և հեռատես դիվանագիտությամբ: Ամենուր հաջողությունը ուղեկցում է նրան: Բավականին մեծ ուշադրության է սկսել արժանանալ Վիետնամը, որի տնտեսական ներուժը իրեն է ձգում արևմտյան պետություններին: Իհարկե բարձրանում է Ճապոնիայի կշիռը: Ի տարբերություն էներգետիկ և տնտեսական խնդիրներ ունեցող եվրոպական երկրների, որոնք մեծապես կապված են ՌԴ դեմ պատժամիջոցների կիրառման, Ճապոնիան իրեն հեռու պահեց պատերազմից և ներկայումս գրեթե չի տուժել: Շատ հետաքրքիր էր Տոկիոյում երկու հզորագույն վարչապետուհիների Ջորջիա Մելոնիի և Սանաե Տակաիտիի բանակցությունները: Այստեղ ևս իտալո-ճապոնական համաձայնագրեր կնքվեցին: Մելոնին ձգտում է ձերբազատել Իտալիան նոր տնտեսական մարտահրավերներից: Կարծում եմ, որ մեր վերլուծական փորձագիտական կենտրոնները անհրաժեշտ է, որ չանտեսեն այս իրողությունները»։ Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«Սահմանն անցնելու կարգը բոլոր մեր անցակետերում պետք է նույնը լինի». Արման Մելիքյան
9702:06
«Լավ եղավ, որ իշխանությունը կիսաsms-ի ժանրով բացեց «Գյումրի-2» թեման». Վահե Հովհաննիսյան
149Երեկ, 20:54
«Դուք իմ մանկությունն եք վիրավորել. Գյումրիի հետ զգույշ եղեք». Լևոն Հարությունյան (տեսանյութ)
242Երեկ, 17:00
«Աշխարհը ներքաշվում է սպառազինությունների խելահեղ մրցավազքի մեջ»․ Լուկաշենկո
261Երեկ, 16:52
«Մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին»․ Արարատ Միրզոյան
191Երեկ, 16:00
«Այս օրերին մեր հասարակությունը բախվում է հիբրիդային սպառնալիքների հսկայական ալիքի»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
175Երեկ, 15:18
Արարատ Միրզոյանի ելույթը՝ Ժնևում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
132Երեկ, 14:36
«Երբ սկսում ես զբաղվել քաղաքականությամբ, քո ամեն արածն ու ասածը դառնում է թիրախ». Անի Սամսոնյան
138Երեկ, 14:24
