Կիրակի, 01 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Բանակից հանում են հայրենիքի գաղափարը». Նաիրի Հոխիկյան

«Բանակից հանում են հայրենիքի գաղափարը». Նաիրի Հոխիկյան
168
Այսօր, 01:12

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի գրառումը․ «Ես այլ բան չէի էլ սպասում Հայաստանի այսօրվա իշխանության կողմից, քան բանակն ամբողջովին քանդելը ռազմական ու գաղափարական առումով։
Պատահական չէ, որ զինվորականից պահանջում են միայն լավ վազել ու շարային քայլել՝ անտեսելով նրա մարտական պատրաստությունը և լավ կրակելը, իսկ բանակից գնդերեցներին հեռացնելը, հոգևոր ծառայությունը արգելափակելը միայն մեկ նպատակ ունի՝ բանակից հանել հայրենիքի գաղափարը։
Եթե զինվորականը չունի հայրենիքի գաղափար ու կարող է միայն լավ վազել, ապա հնարավոր պատերազմի դեպքում երկիրը պաշտպանելու փոխարեն նրան մնում մեկ բան անել՝ փախչել։
Իսկ ի՞նչ է ուզում Նիկոլը։
Առաջիկա բոլոր աղետների ու դրանցից բխող կորուստների ժամանակ մեղքը բարդել զինվորականների վրա, որոնք փախել են։
Շաբաթներ առաջ ՊՆ -ում մի կոշտ խոսակցություն ունեցա բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հետ, ով ինձնից պահանջում էր չօգնել բանակին, քանի որ, իր բառերով, «զինվորականները քառակուսի գլուխ են»: Երբ պահանջեցի հարգանքով խոսել սահման պահող մեր եղբայրների մասին, ակնհայտ նյարդայնացավ, թե իրենք նոր որակի բանակ են ուզում ստեղծել, բայց զինվորականները դիմադրում են։
Ճիշտ են անում զինվորականները, որ դիմադրում են և դեռևս պահպանում են մեր ազգային բանակից մնացած փշրանքները, որովհետև Նիկոլի միակ նպատակը քառակուսի գլուխներով փախչող բանակ ձևավորելն է, որպեսզի Սյունիքը, Գեղարքունիքը և մեր երկրի մյուս վերջին շրջանները հանձնելիս Արցախի օրինակով էլի մեղավոր համարի բանակին։
Պարտավոր ենք թույլ չտալ»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան